News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 13-ից մեկնարկած՝ անհայտ կորածների ու զոհվածների մարմինների որոնման ու փոխանակման գործընթացի արդյունքում արդեն շուրջ 350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Աշխատանքները մեկնարկել էին Շուշիի հատվածում՝ վերջին օրերին ընդլայնվելով նաև Մարտունու, Կարմիր շուկայի ու Մատաղիսի ուղղություններով: Բանակցություններ են ընթանում նաև մյուս հատվածներում փոխանակման ու որոնման աշխատանքների իրականացման շուրջ:

Շուշիի մերձակայքից օրեր առաջ գտնվել է ոստիկանության մեկ վիրավոր ծառայող, ով ավելի քան վեց օր շարունակ թաքնվել էր անտառում և փրկվել որոնողական աշխատանքների արդյունքում: Ցավոք, առ այսօր ոչ մի այլ կենդանի զինծառայողի հնարավոր չի եղել գտնել:

Մի խումբ մարմինների նախնական փորձաքննության արդյունքներով արձանագրվել են վիրավորների սպանության ու զոհվածների մարմինների խեղման դեպքեր: Շուշիից գտնվել է երեք քաղաքացիական անձի մարմին, որոնք դաժանաբար սպանվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից:

Ինքնությունը պարզված մարմինները փոխանցվում են հարազատներին, իսկ երբ օբյեկտիվորեն հնարավոր չի լինում տեղում պարզել ինքնությունը, դա արվում է ԴՆԹ անալիզների արդյունքների հիման վրա:

Անհայտ կորածների ու զոհվածների մարմինների որոնման ու փոխանակման գործընթացն իրականացվում է ՌԴ խաղաղապահ առաքելության, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից՝ պաշտպանության նախարարությունների աջակցությամբ: Իսկ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աջակցում է տվյալների հավաքագրման ու մշակման հարցում, ինչպես նաև փաստահավաք առաքելության շրջանակներում արձանագրում է մարդու իրավունքների խախտումները:

Շատ կարևոր է, որ բոլոր պետական ու միջազգային կառույցներն աշխատեն առավելագույնս արդյունավետորեն ու օպերատիվորեն, որպեսզի հնարավոր լինի փրկել կենդանի անհայտ կորածների ու ռազմագերիների կյանքերը և հարազատներին հասցնել մեր զոհված հերոսների մարմինները: Ես էլ փորձում եմ իմ լիազորությունների սահմաններում ու դրանցից դուրս կատարել բոլոր հնարավոր քայլերը այդ նպատակին աջակցելու ուղղությամբ: Նշեմ, որ գերեվարված զինծառայողների ու քաղաքացիական անձանց մասով էլ մեր աշխատակազմում կատարվում են փաստահավաք աշխատանքներ՝ պարբերաբար տեղեկություններ փոխանցելով Կարմիր խաչին ու պետական լիազոր մարմիններին:

Կրկին իմ խորին ցավակցությունները, հպարտությունն ու երախտագիտությունն եմ հայտնում բոլոր զոհվածների հարազատներին. ձեր զավակները, եղբայրներն ու հայրերը զոհվել են բոլորիս համար, և բոլորս էլ ցմահ պարտք ենք նրանց, ձեզ ու Հայրենիքի բոլոր պաշտպաններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւակայական հարցազրույց Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կամ անկեղծության պահը
Ոչ միայն բավարարված եմ, այլև չարախնդում եմ...
Ռոբերտ Քոչարյան. ՀՀ իշխանությունները փակեցին ԱԹՍ-ների ծրագիրը` անօգուտ եւ հին «Օսա»-եր գնելով
«Առաջին դեմքը բանակին սխալ որոշումներ պարտադրեց...
Պատերազմում անհաջողությունների գլխավոր պատճառը երեք տարիներին հանրությունը մասնատելու քաղաքականությունն է եղել. Ղուլյան
Անվտանգային ու պաշտպանական համակարգերին սիրողական մակարդակով տիրապետելու հետևանքը ռազմի դաշտում կրած անհաջողություններն են…
Հոկտեմբերի 10–ին Պուտինի կողմից պատերազմը դադարեցնելու առաջարկ արվե՞լ է.Փաշինյանը հարցին չպատասխանեց
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր»...
Արցախում քրգործ է հարուցվել Ասկերանի հայկական գերեզմանատանը ադրբեջանցիների վանդալիզմի փաստերով
Նշենք, որ ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանում արդեն ավելի քան 30 տարի պահպանվում են ադրբեջանցիների գերեզմանները...
Պատերազմն ինքը եւ պարտությունը «կազմակերպված չկազմակերպվածության» արդյունքն են. Վանեցյան
Փաշինյանը երկու-երեք տարում խարխլեց պետական ինստիտուտները...
Ամենաշատ