News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախնական արդյունքների համաձայն՝ «Վրացական երազանքի» մեծամասնական բոլոր 17 թեկնածուները հաղթում են խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում: Այս մասին այսօր ճեպազրույցում ասել է ՎԵ-ի գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Այսօր տեղի ունեցավ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը 17 միամանդատ ընտրատարածքներում, որտեղ ոչ մի մեծամասնական թեկնածու չստացավ 50%-ից ավելի ձայներ, որոնք անհրաժեշտ էին հոկտեմբերի 31-ին հաղթելու համար: Ընտրողները ընտրել են երկու լավագույն արդյունքներ ցուցաբերած թեկնածուներին:

«Մենք ունենք ընտրությունների նախնական արդյունքներ: Ինչպես սպասվում էր, «Վրացական երազանքի» բոլոր 17 թեկնածուները ստացել են պատգամավորական մանդատներ: Ըստ այդմ, «Վրացական երազանքը» խորհրդարանում կներկայացվի 90 պատգամավորներով: Ընդդիմության շրջանում տեղերը բաշխվել են հետեւյալ կերպ. 36 մանդատ՝ «Միասնական ազգային շարժմանը», 5-ը՝ «Եվրոպական Վրաստանին», 4-ը՝ «Լելո»-ին, 2-ական՝ «Ագմաշենեբելի ռազմավարությանը», «Հայրենասերների դաշինք»-ին եւ «Գիրչի»-ին, «Քաղաքացիներ»-ին, իսկ 1-ը՝ «Լեյբորիստական կուսակցությանը»,- հայտարարել է Կոբախիձեն:

Կոբախիձեի գնահատականով՝ նման արդյունքը «առաջընթաց է վրացական ժողովրդավարության զարգացման մեջ», քանի որ ինը կուսակցություններ երբեք միանգամից չեն մտել Վրաստանի խորհրդարան:

Ամենայն հավանականությամբ, Կոբախիձեի կանխատեսումը չի իրականանա, եւ «Վրացական երազանքը» կլինի միակ կուսակցությունը, որը կներկայացվի տասներորդ գումարման խորհրդարանում:

Բոլոր ութ ընդդիմադիր կուսակցությունները, որոնք առաջին փուլում հաղթահարել են մուտքի արգելքը, մտադիր չեն մտնել օրենսդիր մարմին եւ հրաժարվել են իրենց մանդատներից: Իշխանությունների հակառակորդները կարծում են, որ հոկտեմբերի 31-ին քվեարկության արդյունքները կեղծվել են: Վերջին երեք շաբաթների ընթացքում նրանք պարբերաբար բողոքի ցույցեր էին անցկացնում՝ պահանջելով արտահերթ ընտրություններ եւ ԿԸՀ նոր վարչակազմ նշանակել:

Ընդդիմությունը բոյկոտել է երկրորդ փուլը՝ իր կողմնակիցներին կոչ անելով ամբողջովին անտեսել քվեարկությունը: Այնուամենայնիվ, պաշտոնապես քվեաթերթիկների վրա նշված են եղել «Վրացական երազանքի» թեկնածուների մրցակիցների անունները: Իշխող կուսակցության մի քանի անդամներ այսօր հայտարարել են, որ ընդդիմությունը «գաղտնի» է մոբիլիզացնում ընտրողներին, որոնք կաջակցեն իրենց թեկնածուներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ