News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բոլոր 17 միամանդատ շրջաններում, որտեղ նոյեմբերի 21-ին անցկացվել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, մեծ տարբերությամբ հաղթում են իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուները, հայտնում է Վրաստանի ԿԸՀ-ն:

«Վրացական երազանքը», փաստորեն, միակ կուսակցությունն է, որը մասնակցել է երկրորդ փուլում: Ընդդիմադիրները բոյկոտի են ենթարկել նոյեմբերի 21-ի ընտրությունները: Երկրորդ փուլ անցած ընդդիմադիրների անունները քվեաթերթիկներում ֆորմալ առումով են նշված եղել: Նրանք կոչ են արել իրենց կողմնակիցներին արհամարհել քվեարկությունը՝ անվանելով այն ֆարս, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:

Երկու փուլերի արդյունքում «Վրացական երազանքը» ստացել է 150 մանդատից 90-ը: Մյուս 60 տեղերը բաշխվել են ութ ըննդիմադիր կուսակցությունների միջեւ:

Ընդդիմությունը չի ճանաչում հոկտեմբերի 31-ին անցկացված ընտրությունների լեգիտիմությունը: Բոլոր ութ ընդդիմադիր կուսակցությունները, որոնք ստացել են մանդատ, հրաժարվում են դրանից: Վերջին երեք շաբաթների ընթացքում Վրաստանի տարբեր քաղաքներում պարբերաբար անցկացվում են խոշոր բողոքի ցույցեր նոր ընտրահանձնաժողով ստեղծելու եւ նոր ընտրություններ անցկացնելու պահանջով:

Լուրջ քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար խորհրդարանում մանդատ ստացած կողմերը նստել են բանակցության սեղանի շուրջ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջնորդությամբ: Երկխոսության երկու փուլի արդյունքում կողմերը հրաժարվել են փոխզիջումներ անել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ