News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

584 թուրք պատգամավորներից շուրջ 100-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, գրում է Duvar թուրքական կայքը:

Այսինքն Թուրքիայի խորհրդարանի անդամների շուրջ 20 տոկոսի մոտ հայտնաբերվել է COVID-19:

Խորհրդարանականների հարազատները բուժվում են տնային պայմաններում կամ հիվանդանոցում:

Ընդ որում՝ խորհրդարանի անդամներից մեկը կրկնակի է վարակվել կորոնավիրուսով:

Իշխող կուսակցության 289 պատգամավորներից 57-ի մոտ հաստատվել է կորոնավիրուսը:

Անցած շաբաթ  ընդունվել էին մի շարք միջոցառումների մասին որոշումներ խորհրդարանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար՝ ներառյալ գլխավոր կոմիտեի եւ հանձնաժողովների նիստերի կրճատում, ընդ որում՝ խորհրդարանի տարեց եւ քրոնիկական հիվանդություն ունեցող անդամները ներկա չեն գտնվի խորհրդարանում առաջիկա շաբաթների ընթացքում, եթե խիստ անհրաժեշտություն չլինի:

Թուրքիայում շաբաթ օրը գրանցվել է կորոնավիրուսով վարակման ամենաբարձր ցուցանիշը մեկ օրում՝ 5532 մարդ:

Նույն օրը կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 135 մարդ՝ վարակից զոհերի ընդհանուր թիվը հասցնելով 12 219-ի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ