News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ նոյեմբերի 22-ին, ոչ իրավաչափ ճանաչեց «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ձերբակալումը։

Նա քիչ առաջ ազատ արձակվեց ձերբակալման վայրից:

Արթուր Դանիելյանի ազատ արձակվելու առնչությամբ նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արթուր Դանիելյանը ազատ արձակվեց: Այս անգամ դատավորը սակայն, դրսեւորեց տարօրինակ վարքագիծ: Նախ 16 ժամով գնաց խորհրդակցական սենյակ, հետո էլ որոշումն այնպես ձեւակերպեց, որ ՁՊՎ-ին անհրաժեշտ եղավ քննիչի որոշումը Արթուրին ազատ արձակելու համար:

Դիմելու ենք դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով»։

Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր նոյեմբերի 20-ին:

Արթուր Դանիելյանը ձերբակալվել էր ՀՀ ՔՕ 225.1-րդ հոդվածի (օրենքով սահմանված կարգի խախտման հավաքներ կազմակերպելու համար) կասկածանքով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ