News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ COVID-19-ի հարցերով հատուկ ներկայացուցիչ Դեւիդ Նաբարոն նախազգուշացրել է 2021 թվականին Եվրոպայում կորոնավիրուսի երրորդ ալիքի սպառնալիքի մասին, եթե այդ երկրների կառավարությունները կրկնեն այն, ինչը նա անվանել է «վարակի երկրորդ ալիքը կանխարգելելու համար անհրաժեշտ գործողությունների իրականացման ձախողում», գրում է Reuters-ը:

«Նրանք բաց են թողել ամռան ամիսներին անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումն այն բանից հետո, երբ հսկողության տակ էին վերցրել առաջին ալիքը»,-նշել է Նաբարոն շվեյցարական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:

«Այժմ մեզ մոտ երկրորդ ալիքն է: Եթե նրանք չստեղծեն անհրաժեշտ ենթակառուցվածքը, հաջորդ տարվա սկզբում մենք կունենանք երրորդ ալիքը»,-ասել է Նաբարոն:

Վերջին շրջանում Եվրոպայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու դեպքերի աճ: Համաձայն վերջին տվյալների՝ Գերմանիայում եւ Ֆրանսիայում գրանցվել է մեկ օրում վարակման 33 000 դեպք, Շվեյցարիայում եւ Ավստրիայում՝ օրական միջինում գրանցվում է հազարական դեպք, իսկ Թուրքիայում սահմանվել է հակառեկորդ՝ մեկ օրվա ընթացքում վարակման 5 532 դեպք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ