News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի (Ռազմավիրական ճանապարհ) Գուդաուրի-Քոբի հատվածում շարժումը վերականգնվել է երթեւեկությունը տրանսպորտային բոլոր միջոցների համար: Այդ մասին կիրակի հայտնել է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների վարչությունը, հաղորդում է Ինտերֆաքս-ը:

Միեւնույն ժամանակ նշվում է, որ Գուդաուրի-Քոբի հատվածում շարժումը պետք է իրականացվի անվտանգ ռեժիմում միայն ձնահյուսից պաշտպանող թունելներով: Ինչպես նշել են նախարարությունից, կցորդներով եւ կիսակցորդներով մեքենաները, ինչպես նաեւ ավելի քան 30 մարդ տարողությամբ ավտոբուսները պետք է շարժվեն թունելներում միակողմանի:

Սահմանված սահմանափակումները պահպանելու համար աշխատում է պարեկային ոստիկանությունը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ի երեկոյան Ռազմավիրական ճանապարհի նշված հատվածը փակվել էր նախ մեծ բեռնատարների համար ինտենսիվ ձյան տեղումների պատճառով, իսկ մեկ օր անց ձնահյուսի վտանգի պատճառով այն փակ էր բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ