News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի ԱԳՆ Ժան Իվ Լը Դրիանն ընդգծել է մեծ պատասխանատվությունը, որը կրում են Մինսկի խմբի երկրները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, հայտարարել է նախարարը ֆրանսիական LSI լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ֆրանսիան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հատուկ պատասխանատվություն են կրում: Քանի որ հենց ՄԱԿ-ն է հանձնարարել նրանց հետեւել պարտավորությունները կատարելուն, որոնք ստանձնել էին հակամարտության կողմերը: Որպես Մինսկի խմբի համանախագահներ՝ մենք բավականին ջանքեր ենք գործադրել հրադադար գրանցելու համար: Մեկ շաբաթվա ընթացքում երեք անձամ քայլեր են ձեռնարկվել հրադադար հաստատելու ուղղությամբ, մասնավորապես, իմ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ից Մայք Պոմպեոյի կողմից, սակայն դրանց ապարդյուն են եղել»,-ասել է Լը Դրիանը:

«Մենք կրում ենք պատասխանատվություն, որը պարտավորեցրել է մեզ միջազգային հանրությունը: Եւ ինքը՝ Հայաստանը, ցանկանում է, որ մենք այդ պատասխանատվությունը պահպանենք: Այդ ամենը մեզնից պահանջում է պահպանել բալանսավորված դիրքորոշում»,-նշել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարության կողմից ընդգծվել էր մեր դերի պահպանման կարեւորությունը: Սակայն դա չի խանգարում Ֆրանսիային այժմ օգնել Հայաստանին. Հումանիտար բեռով ինքնաթիռը կժամանի Երեւան, եւս մեկը կուղարկվի այնտեղ հաջորդ շաբաթ»,-ասել է նախարարը: Հարցազրույցի ընթացքում նա առանձնահատուկ ընդգծել է, որ Հայաստանը Ֆրանսիայի համար բարեկամական երկիր է:

«Սակայն պետք է խոստովանել, որ ձեռքբերված հրադադարի նկատմամբ կա անորոշություն, եւ մենք ցանկանում ենք, որպեսզի այդ կապակցությամբ մեզ տրվեն անհրաժեշտ բացատրություններ: Դրանք վերաբերում են տեղահանված անձանց, քանի որ Լեռնային Ղարաբաղում շատ հայեր են բնակվել, եւ մենք ձգտում ենք ապահովել, որպեսզի այն հայերը, որոնք տեղահանվել են, վերադառնան իրենց բնակության վայրեր»,-ասել է Լե Դրիանը:
«Դա վերաբերում է նաեւ վարձկանների մասին հարցին: Պետք է ձգտել նրանց դուրսբերմանը: Դրա հետ համաձայն են Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահ երկրները: Դա վերաբերում է նաեւ կրոնական եւ մշակութային ժառանգության պաշտպանության հարցին: Այդ առումով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ նախաձեռնություն է ձեռնարկել, որի շուրջ ես քննարկում եմ անցկացրել Հայաստանից եւ Ադրբեջանից իմ գործընկերների հետ»,-նշել է նա:

«Եվ միայն այդ խնդիրների լուծումից հետո մենք կարող ենք քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցը: Ներկայումս դա հնարավոր չէ: Եվ դրա հետ համաձայն է Հայաստանի ղեկավարությունը»,-ընդգծել է Լե Դրիանը

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը հայտնել է, որ ԼՂ թեման քննարկվել է վերջերս Փարիզ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցի ժամանակ:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ