News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի իշխանությունները հավանություն են տվել եւ սկսում են լայն աջակցության ծրագրի իրականացումը, որը կտրամադրվի Լեռնային Ղարաբաղում հակամարտության հետեւանքով տուժած հայերին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հանձնարարությամբ սկսվում է ջանքերի իրականացումն ուղղված Լեռնային Ղարաբաղում հակամարտության հետեւանքով տուժած հայկական բնակչության աջակցությանը: Այդ ծրագրի շրջանակում համակարգումը կիրականացնի հատուկ հանձնաժողովը, ինչպես նաեւ ԱԳՆ ճգնաժամային կենտրոնը, որոնք կմոբիլիզացնեն պետական կառույցները, Հայաստանի հետ համերաշխության ասոցիացիան, հումանիտար ասոցիացիաները, որոնք ներառված են Coordination Sud կազմակերպությունում»,-ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ օգնությունը կցուցաբերվի երեք ոլորտներում:

Գերատեսչությունը նշում է, որ «առաջնային շտապ բուժօգնությունից հետո, որը ցուցաբերվել է վերջին շաբաթներին, եւ Հայաստան է ուղարկվել վիրաբույժների խումբ եւ բժշկական-վիրաբուժական սարքավորումներ, այժմ կկազմակերպվեն մի շարք ավիաթռիչքներ»: Ֆրանսիայի ԱԳՆ-ի կողմից վարձակալված նման ինքնաթիռներից մեկն արդեն ժամանել է Երեւան այսօր օրվա կեսին: Այն Ֆրանսիայի իշխանությունների կողմից աջակցության շրջանակում տեղափոխել է շտապ բուժօգնության բժշկական նյութեր, մասնավորապես, շարժական հոսպիտալ՝ 500 մարդու համար նախատեսված, ինչպես նաեւ ծածկոցներ եւ հիգիենայի պարագաներ:

Երկրորդ ինքնաթիռը կմեկնի նոյեմբերի 27-ին: Այդ ինքնաթիռով կտեղափոխվեն Հայաստանի հետ համերաշխության ասոցիացիայի բեռները, մասնավորապես՝ Ազնավուրի հիմնադրամից եւ Հայկական օգնության հիմնադրամից: Կլինեն նաեւ բեռներ մարդասիրական օգնության կազմակերպություններից եւ տարբեր ընկերությունների հիմնադրամներից:    

Երկրորդ ոլորտը կդառնա երկու երկրների միջեւ հիվանդանոցային համագործակցության ամրապնդումը, որը կտեղակայվի արդեն հոկտեմբերից մի քանի խումբ բժիշկներ ուղարկելուց հետո: Այդ համագործակցությունը կստանա ֆինանսական աջակցություն Ֆրանսիայի ԱԳՆ-ի կողմից: «Արդեն մոբիլիզացվել են այդ ուղղությամբ Փարիզի, Մարսելի եւ Լիոնի պետական հոսպիտալների վարչակազմերի ջանքերը»,-այդ առնչությամբ հաղորդում են ԱԳՆ-ից:

Երրորդ ուղղությամբ կդառնա Հայաստանում այն նախագծերին աջակցությունը, որոնք իրականացնում են հումանիտար կազմակերպությունները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գործակալությունները: «Ֆրանսիան ուղղակի ֆինանսական աջակցություն կցուցաբերի այդ տարածքում գործող կառույցներին»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ: Դրանում հաղորդվում է, որ նաեւ Հայաստանին բոլոր այդ երեք ուղղություններով աջակցություն ցուցաբելու առաջարկ են ներկայացրել ֆրանսիական տարածքային վարչական կառույցները:

«Այդ ստեղծվող հումանիտար օգնության մեխանիզմը պատասխանում է այն հրատապ պահանջներին, որոնք առաջ է քաշում Լեռնային Ղարաբաղում հակամարտության արդյունքում վերջին շաբաթներին ծագած իրավիճակը: Ընդ որում՝ Ֆրանսիան նաեւ ամբողջովին մոբիլիզացնում է իր ուժերն առ այն, որպեսզի գրանցի հակամարտոթյան կարգավորման երկարաժամկետ լուծում՝ ներկայանալով այն դերի շրջանակում, որը նա ստանձնել է որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ, որում նա գործում է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ համատեղ»,-ընդգծվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ