News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 01
USD
506.4
EUR
606.82
RUB
6.65
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոս զինծառայողների հիշատակի օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոնն այսօր ավելի մարդաշատ էր։

Անմահացած հերոսների շիրիմներին այցելում էին ոչ միայն նրանց ազգականներն ու մտերիմ մարդիկ, այլեւ անծանոթները։ Բոլոր շիրիմները պատված էին բազմերանգ ծաղիկներով։ Լացը պարուրել էր «Եռաբլուրը»։

Վիշտը ծանր է, ու ոչ բոլորն են կարողանում տեսախցիկի առաջ պատմել իրենց անմահացած զինծառայողի մասին։ Ցավի հետ մեկտեղ էլ հպարտություն են զգում։ Տիկին Անահիտն է լռությունը խախտում՝ պատմելով  քրոջ որդու՝ Տիգրան Զաքարյանի մասին, ով ընտանիքի անդամներին խաբել ու ասել էր, թե ինքն առաջնագծում չէ, խնդրել էր բոլորին՝ հանգիստ լինել, մինչդեռ ինքն այդ միջոցին կռիվ էր տալիս հայրենիքի  սահմաններն ամուր պահելու համար։

Տիգրանը զոհվել է սեպտեմբերի 28-ին։

«Իր ընկերներն ասում են՝ Տիգրանի շնորհիվ է, որ մենք այսօր կանք. պառկեց նռնակի վրա, որ ոչ մեկս չզոհվենք»,- պատմում է Տիգրանի մորաքրոջ ամուսինը՝ Վարդան Չոբանյանը, ապա նայում շուրջ բոլորն ու ասում՝ բոլորն էլ կան, նրանք չեն զոհվել։

«Բոլորն էլ հերոս տղերք են, այնպիսի հերոս… որ Քարվաճառը թուրքը չի գրավել, բայց էսօր հանձնեցին. ցավը դա է, որ չեն թողել իրենց արյան գնով մտնել այդտեղ, բայց էսօր տվեցին»,- արցունքը կոկորդին ասում է Վարդանը։

Տիգրանը զորացրվելու էր գալիք տարվա հունվարի 10-ին։ Գրեթե երկու տարվա ծառայության ընթացքում հարազատները նրանից անգամ մեկ զանգ չեն հիշում, որ ինչ-որ բանից Տիգրանը դժգոհեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել