News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գործող իշխանությունը վերջապես անցավ ռուբիկոնը եւ հիմա այլեւս վերադարձ չունի դեպի հին խրամատները, որտեղ դիրքավորված թշնամի էր փնտրում: Այսօր` մայիսի 31-ին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

«Այսօրվա հանրահավաքն ինձ համար շքահանդես է, որովհետեւ մենք հաղթանակ ունենք` բարոյական եւ իրական: Մեր երեք տարվա պայքարն իր առաջին իրական արդյունքներն է տվել»,- ասել է նա:

Ընդդիմադիր գործչի խոսքով, իշխանական կառույցներ դեռ շարունակում են իրենց «նավթալինոտ երգը», թե իբր համաներումն իրենց մարդասիրության արդյունքն էր, բայց պարզ է, որ գործող նախագահը եւ իշխանական վերնախավը հասկացել են, որ իրավիճակ է փոխվել, որը միայն սկիզբն է:

«Մենք իրական ազդեցություն ունենք եւ այն միանշանակ դրական ազդեցություն է տալիս թե մեր երկրում, թե Լեռնային Ղարաբաղում: Դովիլում արված հայտարարոթյունը վերջին հայտարարություններից ամենահայանպաստն է: Եւ դրա պատճառն այն է, որ Վրաստանում ավտորիտարիզմի դրսեւորումներ են նկատվում, Ադրբեջանում չկա համախմբված ընդդիմություն: Մեզնից պահանջվում է մնալ հաստատուն, գիտակցել, որ մեր քաղաքացիական ակտիվություն է որոշում մեր զավակների ճակատագիրը»,- ընդգծել է Արամ Սարգսյանը:

Իր հերթին, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ը պահանջում է արտահերթ համապետական ընտրություններ: «Միայն այն, որ իշխանությունները չեն ձեւավորվել արդար ընտրությունների արդյունքում, արդեն բավարար է նման պահանջի համար: Մարտի 1-ը, որի հետեւանքները դեռ չենք հաղթահարել, հետեւանք էր կեղծված ընտրությունների:

Գործող վարչախումբը ցույց տվեց, որ ունակ չէ լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները: Մարդիկ լքում են հայրենիքը, զանգվածային արտագաղթ է, աղետալի սոցիալական վիճակ: Մարդիկ չեն հավատում, որ հերթական ընտրությունների միջոցով կարելի է իշխանափոխության հարց լուծել»,- հայտարարել է Դեմիրճյանն ու ընդգծել. «Մենք ուզում ենք հասնել մեր նպատակներին անցնցում` երկխոսության միջոցով: Երկխոսության` բացառապես արտահերթ ընտրություններիշուրջ: Իսկ եթե իշխանությունը չգնա, պետք է պարտադրենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ