News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Ուոուաթոս քաղաքի (Վիսկոնսին նահանգ) ոստիկանությունը, որտեղ ավելի վաղ առեւտրի կենտրոնում հրաձգոթյուն էր տեղի ունեցել, հայտնել է 15-ամյա պատանու ձերբակալման մասին, որը կապված է այս հանցագործության հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Քաղաքի ոստիկանությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Վիսկոնսինում առեւտրի կենտրոնում հրաձգության հետեւանքով տուժել էր 8 մարդ։ Ինչպես հաղորդվում էր, կասկածյալին հաջողվել էր թաքնվել։

«Ուոուաթոսի ոստիկանության դեպարտամենտը ուրախ է հայտնել լատինաամերիկյան ծագմամբ 15-ամյա երիտասարդի ձերբակալության մասին՝ կապված Mayfair Mall առեւտրի կենտրոնում հրաձգության հետ։ Հրազենը, որը, հավանաբար, օգտագործվել է այդ միջադեպի ժամանակ, հայտնաբերվել է ձերբակալության վայրում»,- նշված է ոստիկանության հայտարարության մեջ։ Տեքստը հրապարալվել է FOX 6 Now հեռուստաալիքում։

Ոստիկանությունից շեշտել են, որ այս «բռնության ակտը» պատահական չէր, այլ բախում էր երկու խմբավորումների միջեւ։

«Ինչպես հաճախ է պատահում համանման իրավիճակներում, վիրավորումներ են ստանում անմեղ անցորդները։ Այս իրադարձության ժամանակ կյանքին վտանգ չսպառնացող վիրավորում էին ստացել 4 անմեղ անցորդներ։ Մենք նրանց ամենայն բարիք ենք ցանկանում եւ աղոթում նրանց առողջության համար»,- հայտարարել է քաղաքի ոստիկանապետ Բարրի Վեբերը։

Ոստիկանությունից նաեւ նշել են, որ կասկածյալի լուսանկարները չեն հրապարակում՝ «հետաքննությանը վնաս չհասցնելու եւ հանցանշանների հնարավոր ոչնչացման մտավախությունից ելնելով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում տղամարդը կացնով գրոհել է McDonald's ռեստորանը
Տղամարդը կացնով կոտրել է ռեստորաններից մեկի ցուցափեղկը...
Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում...
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է
Մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության...
Երևանում «Toyota»-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է 3 մեքենայի. 12-ամյա երեխան ու մայրը հոսպիտալացվել են
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
Ամենաշատ