News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 21
USD
519.19
EUR
629.57
RUB
7.08
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Արցախ. անցած երեք օրերի եզրահանգումս՝ առերեսում իրականության հետ: Այս մասին Facebook- իր էջում գրել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, ՀՀ նախագահի խորհրդական  Թեւան Պողոսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այն, որ իրականում Մոսկվային և անձնապես Պուտինին մեծ շնորհակալություն պետք է ասվի, որևէ կասկած չկա։ Բայց պիտի հասկանանք, ով պետք է դա ասի։ Պարտության հանգեցրած իշխանությու՞նը։ Դուք այնպես էլ պարտվել եք, մեզ էլ՝ պարտության հասցրել։ Իսկ հիմա պատկերացրեք, որ Պուտինին ասում է շնորհակալություն մեկը, ով պետք է աշխատի Հայաստանի վաղվա օրվա համար։ Դա կընկալվի առնվազն որպես հնարավորություն։ Դա կընկալվի առնվազն որպես նոր շունչ և հույս։ Իսկ պատրվողները, լինի ՀՀ-ում վաղը կամ էլ 2023 թ-ին կամ Արցախում՝ վաղը կամ էլ 2021-ի ապրիլին, որևէ պարագայում ո՛չ հավատ, ո՛չ վստահություն, ո՛չ էլ նոր շունչ կամ հույս կարող են բերել։

Լավ ինչքան կարելի է չհասկանալ, որ պարտվածը կամ նրա օրոք պարտություն ընդունողը, պետք է հեռանան։ Օր առաջ։ Առնվազն հայ ազգին եղած հնարավորությունից մի՛ զրկեք։ Հեռացե՛ք։

Գոնե հնարավորության տվեք որ գան նորերը, որոնք կունենան առնվազն հնարավորություն իրենց շահերը 100 տոկոսով բավարարած այլոց կողքին մի կամ երկու հայկական շահ առաջ տանելու համար։ Պարզպես հեռացե՛ք, դուք ձախողել եք մեր հույսը, հնարավորությունն ու ապագան։ Մի փակեք հույսի և հնարավորության պատուհանը»:

Արցախ. անցած երեք օրերի եզրահանգումս՝ առերեսում իրականության հետ Այն, որ իրականում Մոսկվային և անձնապես Պուտինին մեծ...

Опубликовано Tevan J. Poghosyan Воскресенье, 22 ноября 2020 г.
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուզում եք ասել 90 տոկոս և ավելի ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն էր իր այդ կարգավիճակով . Փաշինյան
Մենք ձեռնարկել ենք մի շարք քայլեր, որպեսզի դադարեցնենք պատերազմը հնարավորինս արագ...
Փոխվարչապետ. Սյունիքում շուտով կսկսվի Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիան
«Ճանապարհները վերահսկվում են հայ եւ ռուս սահմանապահների կողմից, եւ մինչ օրս որեւէ արտակարգ իրավիճակ տեղի չի ունեցել...
Ինչո՞ւ մինչեւ հիմա չկան այդ դավաճանների անունները. ԲՀԿ-ական պտգամավորը՝ Փաշինյանին
Պատերազմի հետ կապված 1300-ի կարգի քրեական գործ կա. Ընթանում է նախաքննություն...
Փոխվարչապետ. Տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը կարող է դառնալ Հայաստանի անվտանգության երաշխիքը
Բայց այս ճանապարհով անցնելու համար պետք է ձեւավորվի այս հարցերի քննարկման հարթակ․․․
Կներդնենք այնքան գումար, որքան պետք է վիրավոր զինվորների պրոթեզավորման և բուժման համար. «Հայաստան» հիմնադրամ
Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկել է 44-օրյա պատերազմի վիրավոր զինծառայողների համար պրոթեզավորման և վերականգնողական բուժման...
Նախարար. Հայաստանի համար առաջնահերթ է ռազմագերիների վերադարձի հարցը
Նախարարի խոսքով՝ տվյալ ողբերգությունը վկայում է այն մասին, որ Բաքուն առաջին պլան է մղում կեղծ օրակարգ...
Ամենաշատ