News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան շահագրգռված է միանալ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ նոր համաձայնագրի կնքմանը, որը փոխարինելու է իրանական միջուկային ծրագրի կարգավորման Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ): Այս մասին թագավորության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդն ասել է ամերիկյան CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես կցանկանայի, որպեսզի այդպիսի ապագա պայմանավորվածությունը կոչվեր ԳՀՀԾ++ եւ Իրանի միջուկային ծրագրին եւ թշնամական գործունեությանը մոտեցման մշակում նախատեսեր»,- ասել է նա: Նրա տեսակետից, Սաուդյան Արաբիան պետք է «գործընկեր դառնա քննարկումներում», եթե ԱՄՆ նոր նախագահը ցանկանում է վերսկսել երկխոսությունը Թեհրանի հետ: Ընդ որում, թագավորության արտաքին գործերի նախարարը կրկնել է Իրանին ուղղված մեղադրանքները` «տարածաշրջանում իր կամքը թելադրելու եւ հարեւան պետություններ հեղափոխություն արտահանելու վերաբերյալ»:

Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Իրանը սկսել է ուրանի հարստացման եւ հետազոտական ​​գործունեության վերաբերյալ ԳՀՀԾ-ի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունների փուլային կասեցումը, եւ հունվարի սկզբին հայտարարել էր այդ գործընթացի ավարտի մասին: «Սա ցույց է տալիս, թե որքան հեշտությամբ նրանք ցանկացած պահի կարող են առաջ շարժվել իրենց միջուկային ծրագրով»,- պարզաբանել է թագավորության արտգործնախարարը: Նա կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Թեհրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու կուրսը «դեռ հաջող էր»:

Բայդենն իր նախընտրական ծրագրում հայտարարել էր ԱՄՆ-ի` Իրանի հետ «միջուկային գործարքին» վերադառնալու հավանականության մասին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ