News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ոնց կարող էին մեր զինվորները 7 պետության դեմ կռվել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, ՊՆ-ի մոտ դիմելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը:

Նշենք, որ այս պահին անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են Պաշտպանության նախարարության մոտ ու պահանջում են պատասխան տալ իրենց հարցերին:

Անդրանիկ Քոչարյանն էլ արձագանքեց. «Բայց կորղացան չէ՞ կռվել: Ով մնաց, դա էս պետության տերերն են, նաեւ զոհվածները: Մենք  պարտք ենք էդ սերնդին: Իմ զավակին Աստված փրկել է, բայց երբ որ ինքը խոսում է, իր մասին չի խոսում, ասում է՝ հայրեիկ, 6 ընկերներս, որ կողքիս մահացել են, իրենք տեր են: Նաեւ այդ մահացածներն անընդհատ իրենց կողքն են: Մենք բարդ վիճակում ենք, էս զոհերն ու ողջերը էս պետությունը պետք է բարձրացնեն: Սրանք խոսքեր չեն: Կորածներին պետք է գտնել, ինչքան կա»:

Նա նկատեց, որ ՊՆ-ում ղեկավար կազմը փոխվել է, եկել է նոր ղեկավար, որը նաեւ ՌԴ ղեկավար կազմի հետ քննարկել են այս հարցերը. «Նաեւ ունենք այս հարցերի պատասխաններին հրատապ հասնելու տարբերակներ, բայց նաեւ աննկարագրելի խոչընդոտներ, որ իրենք (ադրբեջանցիները) լկտիացած են: Ոչինչ, պետությունները հաղթում, պարտվում են: Մենք մեր հաջորդ հաղթանակը կերտելու համար պետք է այս ճգնաժամը հաղթահարենք: Այսօր մեզ հոշոտում է անտարբերությունը, երբ այդ անտարբերությունը հաղթահարենք, հաստատ կորցրածին շուտ կգտնենք, վիրավորին շուտ կհանենք: Երեւանում պատերազմ չի կարող լինել»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Ակցիայի մասնակիցներն էլ արձագանքեցին. «Մենք պատերազմ չենք ուզում, մեր երեխեքին ենք ուզում»:

Դիտարկմանը, որ ծնողներից շատերը ցանկանում են մասնակցել որոնողական աշխատանքներին, Քոչարյանն արձագանքեց. «Որոնողական աշխատանքներն այս պայմաններում... մի հատ էլ ծնողներին կորցնե՞նք, որովհետեւ դա մի հատ ջունգլի էԴրան պետք է մասնակցեն իրավասություն ունեցող մարմինները՝ Կարմիր խաչը, ռուսական ստորաբաժանումները, մեր ստորաբաժանումները, որքան հնարավոր է, հումանիտար միջազգային կառույցներ: Սա բարդագույն խնդիր է»:

Ինչ վերաբերում է շրջանառվող տեղեկություններին, թե մի քանի տասնյակ հայ զինվորներ անցել են Իրանի սահման, Քոչարյանն ասաց. «Ողջ մնացած երեխաների մասին շատ հավաստի ինֆորմացիաներ կան: Նրանց հանելու խնդիրը այստեղ քննարկելու խնդիր չէ: Տա Աստված, թեկուզ մեկ կյանք փրկենք: Աստված տա ողջ լինեն»: Նա հավելեց, որ հյուսիսում մարմինները դուրս բերելու հարցը լուծվել է, իսկ հարավում ադրբեջանցիները «մունդռիկություններ» են անում. «Անընդհատ պրոբլեմներ են ստեղծում, որպեսզի Կարմիր խաչը, Ռուսաստանը արագ չկարողանան հարցը լուծել: Բայց շատ երկար չեն կարող, երեկ ավելի բարդ  էր, քան այսօր: Ինձ համար շատ կարեւոր է, որ գտնենք ողջերին, վիրավորներին, նաեւ զոհերին բերենք հանձնեք հողին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
«Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել հայերին»․ Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում
Ռասսայական խտրականության այս երկարաժամկետ պետական քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2020-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ագրեսիայի․․․
Ամենաշատ