News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուս զինվորականները շարունակում են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտիներում ականազերծումը, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Երկուշաբթի չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սկսվել է տարածքների հումանիտար ականազերծումը։

«Ռուսական ինժեներական ստորաբաժանումները ներգրավված են խաղաղապահ դիտակետերի միջեւ երթուղիների եւ ընդհանուր օգտագործման ճանապարհների ինժեներական հետախուզումն ու ականազերծումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հստակեցվում է, որ սակրավորական աշխատանքներն ընթանում են բնակավայրերի եւ դրանց սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների մերձակայքում։

Պաշտպանական գերատեսչությունից նշում են, որ հայտնաբերված ռազմամթերքը եւ պայթյունավտանգ իրերը տեղափոխում են հրաձգարան, որտեղ ոչնչացնում են։ Այն ռազմամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, տեղում են ոչնչացնում։

«Պայթյունավտանգ իրերի հայտնաբերման համար տեղազննության աշխատանքների փուլերից մեկը դիրքերի ուսումնասիրումն է, որտեղ կառուցվելու են ստացիոնար դիտակետեր ռուս խաղաղապահների ծառայության կրման համար»,- տեղեկացնում է ռուսական ռազմական գերատեսչությունը։

Հավելվում է, որ ականազերծմանը մասնակցող զինծառայողները հանդերձավորված են սակրավորի ժամանակակից պաշտպանական կոստյումով եւ զինված են պայթյունավտանգ իրերի որոնման ժամանակակից միջոցներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ