News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ընդհանուր ծառայությունների վարչությանը (GSA) կարգադրել է «կատարել այն, ինչ անհրաժեշտ» է ըստ «նախնական արձանագրությունների» Ջո Բայդենին իշխանության փոխանցման համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

CNN հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ GSA-ն եւ դրա ղեկավար Էմիլի Մերֆին Դեմոկրատական կուսակցության թեկնածուին ճանաչել էին ընտրությունների  հաղթող եւ հայտնել իշխանության փոխանցումը սկսելու պատրաստակամության մասին։

«Մեր գործն ամուր առաջ է ընթանում, մենք շարունակելու են կոշտ պայքարը, ես վստահ եմ, որ կհաղթենք։ Այդուհանդերձ, մեր երկրի լավագույն շահերից ելնելով՝ ես հանձնարարում եմ, որ Էմիլի (Մերֆին) եւ նրա թիմը ամեն ինչ անեն, ինչ անհրաժեշտ է նախնական արձանագրությունների համաձայն, եւ իմ թիմին նույնպես ասել եմ նույնն անել»,- Twitter-ում նշել է Թրամփը։

Նա նշել է, որ Մերֆին ենթարկվել է «հետապնդումների, սպառնալիքների եւ վատ վերաբերմունքի» ԱՄՆ-ին իր «հաստատուն հավատարմության» համար։

«Ես չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա նրա կամ GSA-ի ծառայողների հետ»,- ամփոփել է Թրամփը։

Այսպիսով, ԱՄՆ առաջնորդը կրկին հրաժարվել է ընդունել ընտրություններում պարտությունը, չնայած եւ թույլ է տվել իշխանության փոխանցման պաշտոնական ընթացակարգերի մեկնարկը։ Բայդենի շտաբից նույնպես նշել են, որ այդ հարցը վերջնականապես լուծվել է։

Պետության հաջորդ ղեկավարի երդմնակալությունը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 20-ին։

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին, բայց վերջնական արդյունքները առայժմ չեն հրապարակվել։ Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ դեմոկրատների թեկնածուն ստացել է հաղթելու համար ընտրիչների բավականաչափ թվով ձայներ։ Մի քանի համաշխարհային առաջնորդներ Բայդենին արդեն շնորհավորել են պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելու առիթով։

Թրամփը մրցակիցներին մեղադրում է «ընտրությունները գողանալու» փորձի մեջ։ Նրա փաստաբան Ռուդի Ջուլիանին հայտարարել է, որ քվեարկության ժամանակ խախտումները կրել են համակարգային բնույթ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ