News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 26
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ խմբի քառակի մեծացման մասին։ Նա այս մասին հայտնել է ՌԲԿ-ի հետ հարցազրույցում։ 

«Հակամարտության սրմանը զուգահեռ մենք հասկացանք, որ պետք է ավելին անենք: Եթե մինչ պատերազմը տարածաշրջանում մեր բյուջեն 10 մլն ֆունտ սթերլինգ էր , ապա հաջորդ տարի այն կկազմի 45 մլն ֆունտ։ Այսինքն՝ մենք 4 անգամ կմեծացնենք մեր ներկայությունը։ Մենք այնտեղ բավականին քիչ մարդ ունեինք։ Հիմա նախատեսում ենք տարածաշրջան ուղարկել լրացուցիչ 400-500 մարդ։ Վերջին օրերին մենք արդեն մեր ներկայությունը մեծացրել ենք»,- պարբերականին հայտնել է Մաուրերը։

ԿԽՄԿ նախագահը հավելել է, որ Կարմիր խաչը գրասենյակներ ունի Երեւանում, Բաքվում, կոմիտեի ներկայացուցիչները վերադառնում են նաեւ Ստեփանակերտ՝ ծրագրելով բացել եւս 1-2 գրասենյակ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 13-ին հրաման էր ստորագրել Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծման մասին։

Նոյեմբերի 20-ին Ստեփանակերտ են ուղղվել հումանիտար օգնությամբ առաջին շարասյուները, նոյեմբերի 21-ին առաջին շարասյունը տեղ է հասել։ ԱԻՆ-ն ընդհանուր Լեռնային Ղարաբաղ է տեղափոխում 345 տոննա հումանիտար օգնություն՝ շինանյութեր սոցիալական ենթակառուցվածքների եւ տուժած բնակչության տների վերականգնման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին
ԱԳ նախարարը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի նման քաղաքականությունն ավելի ինտենսիվ է դարձել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության...
Շուշիում «Գորշ գայլերը» դպրոց են բացելու. Էրդողանն ու Ալիեւը հավանություն են տվել
ազգայնական ոգով կրթություն տվող դպրոցի հիմնարկեքը կդրվի 2021–ի հունվարի 30–ին...
Արցախին տրվող հումանիտար օգնության որոշակի հատված կիրականացվի ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցով
Եվգենի Զինիչեւը եւ Անդրանիկ Փիլոյանը զրույցի ընթացքում անդրադարձել են նաեւ մի շարք այլ համատեղ ծրագրերի...
Լավրով. Մենք չենք պատրաստվում առանց ուշադրության թողնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
«Դրա հաստատումը դարձավ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ գագաթնաժողովը` Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ...
Տարածաշրջանային այցի շրջանակներում Իրանի ԱԳ նախարարը այսօր կժամանի Հայաստան
Հունվարի 26-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին...
ՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է
ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները...
Ամենաշատ