News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուբեն Ռուբինյանն ասաց մեղավոր է, միևնույն ժամանակ չընդունեց մեղադրանքները: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը:

Հաղրոդագրությունում ասվում է. «Հանրային հեռուստաընկերության եթերում նոյեմբերի 23-ին Պետրոս Ղազարյանի հյուրը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն էր։

Հաղորդավարը հարցրեց․ «Դուք ընդունո՞ւմ եք, որ երկուսուկես տարում՝ տանք, փշրենք, փռենք ասֆալտին, այնպիսի ըննդիմություն-իշխանություն հարաբերություններ ձևավորեցիք, որ էսօր դժվար է այն կայացնելը, այսինքն՝ չնպաստեցիք, որ դա կայանա»։ Պատգամավորը պատասխանեց․ «Իսկ դա կտրականապես չեմ ընդունում՝ ինչու, որովհետև եթե հիշենք երկուսուկես տարվան նախորդած տարիները, երբ կալանավորվում ու ձերբակալվում էին, էս երկուսուկես տարվա մեջ տեսե՞լ եք որ մարդ քաղաքական հայացքների համար առանց որևէ մեղքի ծեծվի, որ լրագրող սպանվի։

Պետրոս Ղազարյանն ընդհատեց․ «Տեսել ենք էդպիսի մթնոլորտ», ինչին ի պատասխան Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Այսինքն նախորդ տարիներին, երբ լրագրող էին ծեծում կամ կաշառում կամ նստացնում դա վատ մթնոլորտ չէ՞ր, իսկ երկուսուկես տարում, երբ չեն լինում դա վա՞տ մթնոլորտ է»։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նկատում է, որ Պետրոս Ղազարյանը հնչեցրեց հանրության շրջանում բարձրացած քննադատություներն ու մտահոգությունները, մինչդեռ պատգամավորի խոսքը հակասական էր։ Ռուբինյանն ասաց, որ մեղավոր է, մինչդեռ որևէ քննադատության ու մեղադրանքի հակափաստարկ չկարողացավ ներկայացնել, փոխարենը կրկին հղում արեց անցյալին ու մեղադրեց նախկիններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ