News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այս պահին մեր օրակարգի առաջնային հարցերից է՝ Ադրբեջանում հայտնված գերիների, ռազմագերիների շուտափույթ վերադարձն ու Ադրբեջանի վերահսկած շրջաններում գտնվող մեր զոհված տղերքի մարմինների տեղափոխումը Հայաստան։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ներկայիս իշխանություններն ամբողջությամբ սպառել են իրենց, իրենց կարգավիճակով ի զորու չեն բանակցել և մեզ համար ցանկալի արդյունքի հասնել։

Հույսներս Ռուսաստանն ու այն միջազգային կառույցներն ու կազմակերպություններն են, որոնք մեր փոխարեն զբաղվում են նման խնդիրներով։

Այս իշխանությունների համար մարդը արժեք չէ, նաև դա է պատճառը,որ այս վիճակին հասանք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ