News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի պղնձի գներն աճում են ներդրողների` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հետագա առաջընթացի հետ կապված հույսերի ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է Prime-ը:

Comex-ում պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել են 0.79 տոկոսով` մեկ ֆունտի (մոտ 0.45 կիլոգրամ) դիմաց հասնելով 3.2883 դոլարի:

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երկուշաբթի աճուրդներին մեկ տոննա պղնձի արժեքը երեք ամիս անց մատակարարմամբ նվազել է 1.37 տոկոսով` կազմելով 7177.5 դոլար, ալյումինի արժեքը` 0.98 տոկոսով` մինչեւ 1973.5 դոլար, ցինկի արժեքը` 2.29 տոկոսով` մեկ տոննայի դիմաց կազմելով 2.729.5 դոլար:

Կորոնավիրուսի տարածման կապակցությամբ մտավախությունների նվազումը նպաստում է լավատեսությանը շուկաներում: Ավելի ու ավելի շատ ընկերություններ են հաղորդում փորձարկումներում հաջողությունների եւ իրենց պատվաստանյութերի բարձր արդյունավետության մասին: Այս լուրերը համաշխարհային տնտեսության շուտափույթ վերականգնման եւ կարանտինային սահմանափակումների վերացման հույս են տալիս շուկաներին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ