News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարությունը մտադիր է ծրագիր գործարկել, որը պետք է ամրապնդի «ժողովրդավարական արժեքները» Թուրքիայում: RT-ն ծանոթացել է փաստաթղթին:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է խթանել օրենքի գերակայությունն ու խոսքի ազատությունը` ամրապնդելով թուրքական լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության` մարդու իրավունքներն եւ ազատությունները պաշտպանելու կարողությունը: Բացի այդ, ԱՄՆ-ն նախատեսում է օգնել թուրքական լրատվամիջոցներին հայտնաբերել «սխալ եւ կեղծ տեղեկատվությունը»: Այս նախաձեռնությամբ պետք է զբաղվի Ամերիկայի դեսպանատունը հանրապետությունում:

«Այս միջոցառումները պետք է ուղղված լինեն Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների ժողովուրդների միջեւ անձնական, կրթական եւ գործարար կապերի հաստատմանը եւ հարաբերությունների կարեւորության դրական ընկալմանը երկու երկրների միջեւ»,- ասվում է փաստաթղթում:

Բացի այդ, ԱՄՆ-ն ցանկանում է աշխատել Թուրքիայի հետ ահաբեկչության դեմ պայքարի եւ հանրապետության տնտեսական բարգավաճման ամրապնդման ոլորտներում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ