Միացյալ Նահանգների բնակիչների շուրջ 47 տոկոսը կողմ է գործող նախագահ Դոնալդ Թրամփի` 2024 թվականի նախագահական ընտրություններին առաջադրվելու գաղափարին: Այս մասին են վկայում հարցման արդյունքները, որն անցկացվել է The Нill պարբերականի եւ Harris Research ծառայության հետ համատեղ, փոխանցում է «Գազետա»-ն:
Հարցվածների 75 տոկոսը, ով այս կերպ է պատասխանել, հանրապետականների կողմնակիցներ են, 24 տոկոսը` դեմոկրատների կողմնակիցներ, պարզաբանում է պարբերականը:
Հարցումն անցկացվել է նոյեմբերի 17-ից 19-ը: Հարցմանը մասնակցել է 1873 ամերիկացի:
Նոյեմբերի 24-ին CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմի ընդհանուր գործերի գրասենյակը Բայդենին հաղթող էր ճանաչել ընտրություններում եւ հայտարարել էր իշխանության փոխանցումը սկսելու պատրաստակամության մասին: Թրամփը կարգադրել էր սկսել իշխանության փոխանցումը:
Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ տեղի ունեցան: Նախագահի գլխավոր հավակնորդներն էին դեմոկրատ Ջո Բայդենը եւ հանրապետական Դոնալդ Թրամփը: Նոյեմբերի 7-ին ամերիկյան առաջատար լրատվամիջոցները` ABC News-ը, FOX News-ը, CNN-ը, AP-ն եւ NBC-ն, հայտարարեցին Բայդենի հաղթանակի մասին: