News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ինձ առաջադրված մեղադրանքով եկել էին մեր տուն՝ խուզարկության, ոչինչ չեն գտել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին,  լրագրողների հետ զրույցում ասաց «Քառյակ Մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանը՝ խոսելով ոստիկանության աշխատակիցների կողմից իր տունը խուզարկելուն:

Հիշեցնենք, որ Միհրան Հակոբյանը մեղադրվում է անհնազանդության ակցիաներին մասնակցելու եւ կազմակերպելու մեջ:

«Առավոտյան ոստիկաններն ու քննիչները եկան մեր տուն խուզարկության: Ինձ առաջադրված մեղադրանքով էին եկել: Չեն գտել ոչինչ, ինչ-որ դատարանով որոշված էր, որ պետք է փնտրեն: Դրա փոխարեն առգրավել են ո՛չ գործի հետ կապ ունեցող, ո՛չ էլ այս իրադարձությունների հետ կապ ունեցող ինչ-որ բաներ: Խուզարկությունը կատարվել է մի շարք խախտումներով, որովհետեւ դատարանի որոշման մեջ հստակորեն ֆիքսված էր, թե քննիչներից ով պետք է կատարեր խուզարկությունը, բայց այն կատարել է լրիվ այլ անձ, դրան գումարած, այն, ինչ փնտրում էին, չկար: Իսկ փնտրում էին ցուցակներ, ռուպորներ, ապօրինի հավաք կազմակերպելու պարագաներ, բնականաբար, նման բաներ չեն հայտնաբերել»,-ասաց Հակոբյանը:

Հակոբյանը տեղի ունեցածը որակեց որպես անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից հրահանգավորված  ապօրինությունների շարքի շարունակություն, եւ այս ամենը, ըստ նրա, քաղաքական հետապնդում է, որով Փաշինյանը փորձում է իրեն եւ շատերին լռեցնել:

«Ես չեմ լռելու, ես խոսելու եմ, շարունակելու եմ: Նիկոլ Փաշինյանը պետք է րոպե առաջ հրաժարական տա եւ հեռանա, որպեսզի մենք կարողանանք ապրել որպես պետություն եւ ժողովուրդ: Մենք պետք է շանս ունենանք»,-ասաց նա եւ հավելեց, որ օրեր առաջ իր ձերբակալելը եւս օրենքի կոպտագույն խախտմամբ է եղել եւ եղել է ուղիղ հանձնարարությամբ:

«Էս ո՞ր դարն է, եթե մեկը ապօրինի հավաք է կազմակերպում, տանը հավաքի մասնակիցների ցուցակնե՞ր է պահում: Բացարձակ աբսուրդ է սա: Այս ամենը պարզապես անտաղանդ քաղաքական հետապնդում է, որը որեւէ արդյունք չի տալու: Ես պատրաստ եմ թե՛ ազատազրկման, թե՛ կալանավորման: Ես շարունակելու եմ իմ գործունեությունը եւ մենք հասնելու ենք մեր ազգային նպատակին: Նիկոլ Փաշինյանն պատասխան է տալու պատերազմի, Արցախը հանձնելու, 5000 զոհերի համար»,-ասաց Միհրան Հակոբյանը՝ հավելելով, որ այս քաղաքական հետապնդումը իրենց միայն ուժ է տալիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ