News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 19-ին Արցախի Ճարտար քաղաքի քույր քաղաք ֆրանսիական Դեսին-Շարպիոն/ Ville de Décines-Charpieu բանաձև է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ, որտեղ Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետությունը։

 Բանաձևում, մասնավորապես, նշված է.

«Մինչդեռ ողջ աշխարհում աննախադեպ առողջապահական, տնտեսական և սոցիալական ճգնաժամ է, սեպտեմբերի 27-ից մենք ականատեսն ենք թուրքական զինված ուժերի և սիրիացի վարձկանների աջակցությամբ ադրբեջանական զինված ուժերի արտասովոր հարձակմանը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի խաղաղ հայ բնակչության դեմ:

Պատմական Հայաստանի արևելյան մասում գտնվող այս տարածքը, որ քրիստոնեության բնօրրանն է, հազարամյակներ ի վեր բնակեցված է հայերով: 1921 թ.-ին Իոսիֆ Ստալինի կամայական և միակողմանի որոշմամբ այն կցվել է Ադրբեջանին: 1988 թ-ից սկսած ժողովուրդների ազատատենչությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություններին ստիպեց վերափոխվել անկախ պետությունների, որոնք, համաձայն միջազգային իրավունքի, անմիջապես ճանաչում ստացան: Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով իրեն հռչակեց անկախ հանրապետություն:

Արցախի և Հայաստանի՝ Եվրոպայի դարպասների արևելյան սահմաններում գտնվող այս քրիստոնեական տարածքի ճակատագրի հարցն անցնում է միայն իր բնակիչների ապագայի սահմաններից: Եվ բոլորը դա պետք է գիտակցեն։ Նոյեմբերի 9-ին հայտարարվեց ցավալի զինադադարը, և չնայած որ մենք ողջունում ենք Ֆրանսիայի դրական վերաբերմունքը, որը հանդես եկավ մարտերը դադարեցնելու կոչով, այնուամենանիվ մենք ցավում ենք, որ վերջինս, ինչպես նաև Եվրոպան և ՆԱՏՕ-ն չմիջամտեցին՝ կանգնեցնելու նվաճողական Ադրբեջանին, որի նպատակը հայ բնակչության դեմ կրկին հանցագործություններ կատարելն է և Արցախի տարածքները աստիճանաբար զավթելը:

Արցախի ու Հայաստանի հայերը ցանկանում են ազատ ու խաղաղ ապրել իրենց պապենական հողերում: Ուստի մենք ցավով ենք արձանագրում Արցախի տարածքների կորուստը ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի արդյունքում:

Հետևաբար, Դեսին-Շարպիյոյի քաղաքային խորհուրդը արտահայտում է հետևյալ կոչը.

Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչում՝ որպես իր բնակչության անվտանգության, տարածաշրջանային և գլոբալ կայունության գրավական,

Մասնակցություն միջազգային մարդասիրական օգնության ալիքին՝ բացառիկ ֆինանսական օժանդակություն տրամադրելով Արցախի Հանրապետությանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ