News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 28
USD
518.16
EUR
628.06
RUB
6.89
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Երեկ հայտնվեցի ինձ համար անսովոր իրավիճակում՝ համացանցային տիրույթում ակամա արժանանալով հանրային չվաստակած ուշադրության՝ կապված ինձ ԱԱԾ հրավիրած լինելու տեղեկատվության հրապարակումների հետ: Այս մասին պարզաբանում է տարածել Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Պարզաբանման մեջ նաեւ ասվում է. «Նկատի առնելով, որ այս ընթացքում ստացել եմ բազմաթիվ հեռախոսազանգեր, որոնց մի մասին չեմ կարողացել արձագանքել, նպատակահարմար եմ տեսնում ընդհանրացված ներկայացնել հետեւյալը:

Նախ խորին շնորհակալությունս եմ հայտնում բոլորին, ովքեր իրենց զորակցությունն են փոխանցել ինձ եւ տեղեկացնել, որ որեւէ անհանգստության պատճառ չկա: Ես գտնվում եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ շարունակում եմ իմ ծառայությունը:

Հրապարակված տեղեկատվության հետ առնչված ցանկանում եմ հայտնել, որ օրեր առաջ ոչ իմ նախաձեռնությամբ եւ ոչ իմ առաջարկած վայրում հանդիպում ունեցել եմ ԱԱԾ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Հավելյալ մանրամասների չեմ ցանկանա անդրադառնալ: Անհրաժեշտության դեպքում ԱԱԾ ներկայացուցիչներն իրենք կարող են այդ մասին խոսել:

ԱԱԾ մամուլի կենտրոնին խորհուրդ կտայի իրողությունը հերքելուց առաջ խորհրդակցել ԱԱԾ ղեկավար կազմի հետ:

Ինչ վերաբերում է իմ դիրքորոշումներին ու համոզումներին, առնչված վարչապետի հրաժարականի հետ, դրանք մնում են նույնը:

Շարունակելու եմ ծառայել իմ Եկեղեցուն ու իմ ժողովրդին՝ ապավինելով Աստծու օրհնությանն ու զորակցությանը:

Թող Տերը օրհնի մեր երկիրը եւ մեր ժողովրդին»:

Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հրավիրվել է ԱԱԾ. Մայր Աթոռից հաստատում են

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր քննադատության ենք արժանանում, բայց չպե΄տք է վհատվել. հասկանում ենք, որ մեզանից սպասում էին առավելը.Օնիկ Գասպարյան
Հայոց բանակի զին­վորի ու սպայի սխրանքը երբեք չի մոռացվի, մեր ժողովուրդն արժանվույնս է գնահատելու իր հերոս զավակներին...
«Դո՞ւք էիք հարցը տալիս». Նիկոլ Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը Շուշիի մասին լրագրողի հարցից
Թղթի վրա դուք անձամբ կգրեք, կբերեք մեջբերումը, որ ես դա հայտարարել եմ, եւ ուղիղ եթերում ես ձեր հարցին կպատասխանեմ...
Նիկոլ Փաշինյանն ու այլ պաշտոնյաներ այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Մասնավորապես, այստեղ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը…
«Հրապարակ». Ծառուկյանի բիզնեսին ուղղված որոշում կայացվեց, որը կարող է ստվերային համագործակցության արդյունք լինել
Որոշում հօգուտ ցեմենտ ներկրողների...
«Ժողովուրդ». Մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստացող դատավորների թիվը կավելանա, իսկ անօթեւան մնացածների խնդիրնե՞րը
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում...
«Փաստ». Իշխանությունները դատական համակարգը ուզում են վերածել իրենց քաղաքական կցորդի
Մյուս կարեւոր հարցը դատական համակարգի անկախության եւ ինքնուրույնության ապահովման խնդիրն է, որն անընդհատ գտնվում է...
Ամենաշատ