News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կարծում եմ՝ դեկտեմբերի 14-ին, կունենանք դրական ելքով վճիռ եւ գովազդի թույլտվությունը կբավարարվի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք եւ ազատություն» ինքնակենսագրական գրքի գովազդումը չթույլատրելու դեմ բողոքի վերաբերյալ դատական նիստից հետո լրագրողներին ասաց հայցվոր կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։

Հարցին՝ ըստ փաստաբանի՝ ինչո՞ւ են այս գործով դատական նիստերը հաճախ հետաձգվում, Կոչուբաեւն ասաց. «Այսօր երբ Արցախի կապիուլյացիան այլեւս իրողություն է, ամբողջանում է այն պատկերը, թե ինչու էր նախագահ Քոչարյանը ենթարկվում քրեական հետապնդման, տեղեկատվական տեռորի, արգելվում նրա գրքի տարածումը։ Դա արվում էր նախագահ Քոչարյանին գործընթացներից մեկուսացնելու համար, որպեսզի Արցախն անցնցում հանձներ Ադրբեջանին։ Այս առումով քրեական գործը, տեղեկատվական արշավը, գրքի գովազդի արգելքը հենց դրա արդյունքն են»։

Ալեքսանդր Կոչուբաեւն առաջարկեց իշխանության ներկայացուցիչներին՝ ընթերցել «Կյանք եւ ազատություն» գիրքը. «Եթե իշխանությունը հաղթահարեր իր վախերը եւ կարդար այդ գիրքը, հստակ պատկերացում կունենար եւ՛ բանակցային գործընթացի, եւ՛ հող գրավելու, եւ՛ հողը պահելու մասին։ Նրանք բացառիկ ատելությամբ էին լցված նախագահի կատմամբ, եւ դա դրսեւորվում էր գրեթե բոլոր բնագավառներում։ Սա արվում էր, որպեսզի նախագահ Քոչարյանը որեւէ ձեւով չմիջամտի գործընթացին։ Եթե նախագահ Քոչարյանն այդ ամբողջ փուլում գտնվեր ազատության մեջ, վստահ եմ, որ այսօր կունենայինք բոլորովին այլ իրողություններ»։

Հարցին՝ ըստ փաստաբանի՝ արդյոք իշխանությունը պատրա՞ստ է փողոցներում տեսնել Ռոբերտ Քոչարյանի գրքի պաստառը, փաստաբանը պատասխանեց. «Նախ այս իշխանության հեռանալն անխուսափելի է եւ ուզեն, թե չուզեն՝ տեսնելու են։ Նրանք չունեն գաղափարական մանիպուլյացիայով սնվող հասարակությունը, որը պատրաստ էր ուտել իշխանական կտերը։ Այս իշխանությունը դավաճանական իշխանություն է, որն օր առաջ պետք է հեռացվի։ Կարծում եմ՝ իշխանությունից շատերը գտնվեն ազատազրկման մեջ եւ առիթ չեն ունենա տեսնել նախագահ Քոչարյանի գրքի գովազդի շապիկը»։

Նշենք, որ այսօրվա դատական նիստին դատարանը գործի քննությունը համարեց ավարտված։ Սույն գործով դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի 14-ին:

Հիշեցնենք, որ «Կոնտրա լեգեմ» փաստաբանական բյուրո էր դիմել Սփեյս Մենեջմենթ ՍՊԸ-ն, որը հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք եւ ազատություն» ինքնակենսագրական գրքի իրավատերը եւ հայտնել, որ Երեւանի քաղաքապետարանը հրաժարվում է գովազդի թույլտվություն տրամադրել։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը եւս դիմելով քաղաքապետարան եւ ստանալով մերժում՝ դիմել է վարչական դատարան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ