News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 24
USD
518.44
EUR
631.1
RUB
6.95
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Անհետ կորած զինծառայողների հարազատները, ովքեր մի քանի օր հավաքվում էին ՊՆ-ի մոտ, այսօր հավաք են անցկացնում Ռուսաստանի դեսպանության մոտ՝ հույսով, որ կստանան իրենց հարցերի պատասխանները:

Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ հիմա դեսպանատանը կփոխանցեն իրենց նամակ-խնդրագիրը, որի տակ ստորագրեցին հավաքված ծնողները:

«Այստեղ քիչ են, կարող է 100 մարդ ստորագրած լինի, բայց իմ մոտ եղած ցուցակում 280 հոգի արդեն փնտրողների անուն կա: Եթե հարկ կհամարեն, ծնողներից կազմված մի խմբի ընդունեն, լսեն, տեսնենք կարո՞ղ են այս հարցում մեզ սատար կանգնել, օգնել: Եթե չեն ընդունի, գոնե մեր նամակը թող հասնի իրենց: Իրենք տեսնում են, թե ինչքան մարդ կա այստեղ: Այստեղ հավաքվածները 10 տոկոսն էլ չեն այն մարդկանց, որոնք փնտրում են իրենց երեխեքին»,-ասաց նա:

Նշվեց, որ ծնողներից մի քանիսը հերթագրվել են կառավարությունում, որոնց վարչապետը գուցե ընդունի, եթե ժամանակ գտնի. «Այնպես չէ, որ վարչապետը ասել է՝ չէ, չեմ հանդիպի: Ինքը ասաց, որ պատրաստ է բոլոր ծնողներին լսել: Մեր չշտված տեղեկություններով մեր կառավարությունը հեռախոսազանգ է ունեցել Ռուսաստանի կառավարության հետ: Իրենց կողմից կոշտ արձագանք է եղել Ադրբեջանի ղեկավարների ննկատմամբ, որ նման ձեւով չի կարելի, քանի որ ստորագրված փաստաթղթով գերիների, վիրավորների, զոհվածների հարցը պետք է մինչեւ դեկտեմբերի 1-ը վերջացրած լինի»:

Նշենք, որ երեկ հարազատների մի մասը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումները շարունակական բնույթ են կրելու:

ՌԴ դեսպանատան մոտ գտնվող ծնողներից մեկն ասաց, որ դիմում է բոլոր այն հայերին, ովքեր այլ տարբերակներ ունեն ծնողներին օգնելու համար. «Ժողովրդի լեզվով ասած՝ դիմում եմ լավ տղերքին, ովքեր գտնվում են թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում, թե՛ այլ երկրներում: Դիմում եմ մարդկանց, ովքեր հնարավորություն ունեն այս սգավոր ծնողներին օգնելու: Կարող ա մեկն ունի լավ ընկեր: Եթե կարող են, թող օգնեն: Մենք արդեն անելանելի վիճակում ենք: Որևէ մեկը մեր խնդրին լուծում չի տալիս: Դրա համար այսօր եկել ենք դեսպանատան մոտ, խնդրենք, որ աջակցի մեզ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երբ դու և դաշնակիցդ թշնամական ԱԹՍ-ների պատճառով կորցնում եք Ջաբրայիլը, այդ ԱԹՍ-ները հայտնվում են Դոնեցկում. քաղաքագետ
Ողբամ զձեզ, Հայոց եւ Ուռուսաց աշխարհք, ողբամ զձեզ, հանուրց հիւսիսականաց վեհագոյն, զի բարձաւ թագաւոր եւ քահանայ, խորհրդական եւ ուսուցող, վրդովեցաւ…
Արցախում փայտե բնակարաններ են կառուցվում. բնակարանի կարիք ունի 10.000 ընտանիք
Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել համագործակցությունը և սփյուռքի տարբեր…
Քաղաքական գործիչ. Փաշինյանը հստակ իմացել է, որ գալիս է «լուծելու» Արցախի հարցը հենց նման կերպով
Նա հավելեց, որ երկար ժամանակ հայկական կողմը գտնվել է արտաքին ուժերի ճնշման ներքո, նրան ստիպել են տարածքներ հանձնել, ինչի մասին 2016 թվականի օգոստոսին ասել է Սերժ Սարգսյանը, եւ այդ մասին մենք իմանում ենք Արցախի ԱԺ խոսնակ Արտակ Թովմասյանի հայտարարությունից...
Փոխգնդապետը անձամբ իրականացրել է կրակի վարում՝ պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ. ճանաչենք մեր հերոսներին
Ավագ լեյտենանտ Սամվել Վազգենի Ղարաբեկյանը, ցուցաբերելով անձնական խիզախություն, խոցել է 3 տանկ…
Նիկոլ, դու ես սպանել իմ Աբգարին, մնացած Աբգարներին, քո հանցավոր գործողությունների արդյունքում. Գեղամ Նազարյան
Դու պետք է խնդրես, որ քեզ, Աննային շուտ դատեն, թե չէ ժողովուրդը այս շոկից դուրս է գալու վաղ թե ուշ…
Զարուհի Փոստանջյանը հարցում է ներկայացրել Ռուսաստանի ՆԳՆ եւ ԱԴԾ Աննա Հակոբյանի՝ Մոսկվա մեկնելու կապակցությամբ
Հնարավոր է՝ նա ցանկանում է Ռուսաստանից Թուրքիա տեղափոխվել…
Ամենաշատ