News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Արցախյան պատերազմին անհետ կորած զինծառայողների հարազատներից մի քանիսը քիչ առաջ ՌԴ դեսպանատանը հանդիպեցին դեպարտամենտի ղեկավարի հետ։

Անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը՝ Եղիշե Զակունցը, պատմեց, որ իրենք փոխանցել են հարազատների նամակ-խնդրանքը։

«Առաջին խնդրանքն այն էր, որ Ռուսաստանի Դաշնությունը զբաղվի մեր ցավով, ինքը կարդաց նամակը եւ ասաց, որ այդ նամակին հենց հիմա ընթացք են տալու, դա փոխանցելու է ՌԴ դեսպանին։ Այդ նամակ-խնդրանքը, որը գրել ենք Վլադիմիր Պուտինին եւ Ռուսաստանի Դաշնությանը, այսօր լինելու է Մոսկվայում, իրենք կանեն ամեն ինչ, որպեսզի աջակցեն մեզ։ Մենք նրանց փոխանցեցինք նաեւ, որ ունենք ծնողներ, որոնք տեսանյութերում տեսել են՝ իրենց զոհված երեխաներին։ Նրանք ասացին՝ ամեն ինչ կանեն՝ մեր կողքին լինելու համար»,- ասաց Եղիշե Զակունցը։

Նա նշեց, որ պատերազմի ընթացքում գերի ընկած զինծառայողների հարցով ՌԴ-ն զբաղվում է. «Իրենք կարող են ունենալ ազդեցություն Ադրբեջանի կառավարության վրա եւ կարողանան ինչ-որ ձեւով իրենց խաղաղապահ զորքերին թողնեն ներս։ Նա ասաց, որ պետական մասշտաբով կզբաղեն այդ հարցով»։

ՌԴ դեսպանատան դիմաց իրենց ակցիան անհետ կորած զինծառայողների հարազատներն ավարտեցին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
«Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել հայերին»․ Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում
Ռասսայական խտրականության այս երկարաժամկետ պետական քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2020-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ագրեսիայի․․․
Ամենաշատ