News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Այսօր առավոտյան իրավապահները խուզարկել են ՊՊԾ գնդի նախկին հրամանատար, Երևանի նախկին փոխոստիկանապետ, ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման անդամ Ռոբերտ Մելքոնյանի բնակարանը: Գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը Tert.am-ի  հետ զրույցում ասաց, որ խուզարկությունն արվել է զանգվածային անկարգություն կազմակերպման հոդվածով հարուցված գործով, որի շրջանակում ուրբաթ օրը ձերբակալել էին իրեն, արդեն շաբաթ երեկոյան դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել:

«ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ՀԿԳ քննիչները, Արաբկիրի ոստիկանության բաժնի երկու օպերլիազորների հետ մանրակրկիտ խուզարկեցին տունը, փնտրում էին բարձրախոսներ, կրիչներ, այլ տեխնիկական սարքավորումներ, իհարկե, նման որևէ բան չհայտնաբերեցին: Ես ունեմ անվանական զենք, որով պարգևատրվել եմ: Իմ անվանական զենքը առգրավեցին, համապատասխան փաստաթղթավորում կատարելուց հետո հեռացան: Զենքը, կրկնում եմ, պարգևատրում է, համապատասխան վկայականով առգրավեցին և տարան»,-ասաց նա:

Ռոբերտ Մելքոնյանը իրավապահ և ուժային կառույցների աշխատակիցներին հորդորեց չհետևել, իր ձևակերպմամբ, գլխավոր հող հանձնող Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգներին:

«Այն քաղաքացիական անհնազանդության ակցիաները, որոնք իրականցվում են, նույնիսկ շատ մեղմ ակցիաներ են այն արարքի համար, որ Նիկոլ Փաշինյանը կատարել է այս ազգի հանդեպ: Նախ` սկսենք նրանից, որ 2.5 տարի առաջ այսօրվա շատ պաշտոնյաններ, ԱԺ պատգամավորներ պարբերաբար երկիրը՝ հատկապես մայրաքաղաքը կոլապսի էին ենթարկել՝ ճանապարհներ փակելով, ռադիոտան վրա հարձակում կատարել, զանազան ակցիաներով, դասադուլներով, մանկասայլակներով ճանապարհ փակելով, անչափահասներին միջոցառումների մեջ ընդգրկելով: Եթե մեզ ձերբակալում են, ապա իշխանություններին ԱԺ-ի մանկապարտեզի հետ միանգամից պետք է տանեն կալանքի»,-ասաց նա:

Ռոբերտ Մելքոնյանն ասաց, որ արյամբ ստորագրված հողերը հանձնելը չպիտի ներել, դավաճանություն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ