News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշման հիման վրա քննչական կոմիտեի քննիչներն այսօր խուզարկություններ են կատարել Քառյակ Մեդիայի համահիմնադիր Միհրան Հակոբյանի, «Վետո» շարժման անդամ Ռոբերտ Մելքոնյանի եւ Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն քննադատած մի շարք այլ անձանց բնակարաններում։

«Փաստինֆոյի» ունեցած տեղեկություններով Կարեն Ֆարխոյանը տվել է ոչ միայն վերոնշված անձանց, այլ վերջին օրերին քաղաքական տարբեր բողոքի ակցիաներ կազմակերպելու գործերով իրավապահների կողից հետապնդվող՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար նախկին Արա Սաղաթելյանի, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի, գրող Հրանտ Մելիք-Շահնազարյանի, Արծվիկ Մինասյանի, Դաշնակցության ակտիվիստների բնակարանները խուզարկելու թույլտվություններ, որոնք սպասվում են առաջիկա օրերին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակվեց տեղեկություն, որ Կարեն Ֆարխոյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ՝ վերջինիս հանձնարարությամբ կազմելով այն դատավորների ցուցակը, ովքեր բավարարելու են քաղաքական գործերով դատախազության եւ քննչական մարմինների կողմից ներկայացվելիք բոլոր միջնորդությունները։

Նշենք, որ Կարեն Ֆարխոյանը դասվում է ցածր վարկանիշ ունեցող դատավորների շարքին. նոյեմբերի 24-ի դրությամբ՝ Կարեն Ֆարխոյանի վարկանիշը 6 միավոր է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ