News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Իռլանդիայում հակամարտության լուծմանը մասնակցության համար Խաղաղության Նոբելյան մրցանակի 1998 թվականի դափնեկիր, Օլսթերի յունիոնիստական կուսակցության նախկին ղեկավար Դեյվիդ Թրիմբլն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին եւ Աբու Դաբիի թագաժառանգ Մոհամմադ բին Զայիդ Ալ Նահայանին առաջադրել է 2021 թվականին այդ մրցանակը ստանալու համար: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետի գրասենյակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր լորդ Դեյվիդ Թրիմբլն այսօր [2020 թվականի նոյեմբերի 24-ին] վարչապետ Բենյամին Նեթանյահուին եւ Աբու Դաբիի թագաժառանգ Մոհամեդ բին Զայիդին Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրել»,- ասված է հայտարարության մեջ: «Նոբելյան մրցանակի կոմիտեի կանոնների համաձայն` քանի որ լորդ Թրիմբլը Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է, վարչապետ Նեթանյահուին առաջադրելու նրա որոշումը կհանգեցնի այս հարցի քննարկմանն այդ կոմիտեի կողմից»,- հայտնել են գրասենյակում:

2020 թվականի օգոստոսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հայտնել էր, որ իր հետ հեռախոսազրույցի ընթացքում Իսրայելի վարչապետը եւ Աբու Դաբիի թագաժառանգը համաձայնել են կարգավորել հարաբերությունները հրեական պետության եւ ԱՄԷ-ի միջեւ: Սեպտեմբերի 15-ին Վաշինգտոնում իսրայելական կողմը ստորագրեց ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ խաղաղության մասին փաստաթղթերը, ինչը Նեթանյահուն այդ ժամանակ «պատմության շրջադարձային պահ» անվանեց, որն «արդյունքում կօգնի մեկընդմիշտ վերջ դնել արաբա-իսրայելական հակամարտությանը»:

Իսրայելի եռակողմ գործարքն ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ ստացել է «Աբրահամյան համաձայնագրեր» անվանումը` ի հիշատակ բիբլիական կերպարի, որը հուդայականության, քրիստոնեության եւ իսլամի բոլոր հետեւորդների հոգեւոր նախնին է համարվում: Պաղեստինը կտրականապես դեմ արտահայտվեց այս համաձայնագրերին: Հոկտեմբերի 23-ին Թրամփը հայտարարեց, որ Սուդանը եւ Իսրայելը պայմանավորվել են կարգավորել հարաբերություններն Աբրահամյան համաձայնագրերի շրջանակներում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ