News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արցախի Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչները հայ զինվորականներից են տեղեկացել գյուղն Ադրբեջանին հանձնելու հավանականության մասին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց համայնքի բնակիչ Արթուր Ռամազյանը, ով բազմանդամ ընտանիքով տեղափոխվել է Վանաձոր:

Նրա խոսքով՝ նոյեմբերի 20-ին համայնքի ղեկավար Անդրանիկ Բաբայանը գյուղի տարածքում հանդիպած զինվորականներից է տեղեկացել, որ Վազգենաշենը հնարավոր է Աղդամի շրջանի մյուս գյուղերի հետ անցնի ադրբեջանցիներին: Մեր զրուցակիցը գյուղի շատ բնակիչների հետ մտադիր է եղել շարունակել Վազգենաշենում ապրել: Պատրաստվում էին վերանորոգել երկհարկանի առանձնատունը: Այդ նպատակով մեծ գումարներ էին ծախսել, շինանյութ էին գնել: Բավականին մեծ գյուղացիական տնտեսություն են ունեցել: Զբաղվում էին անասնապահությամբ, նռան այգի էին հիմնել: Տեղեկանալով, որ գյուղը հավանական է անցնի ադրբեջանական կողմին Ռամազյանների ընտանիքը հասցրել է տան իրերի եւ անասնագլխաքանակի մի մասը նոյեմբերի 20-ին դուրս բերել դեպի հարեւան գյուղ:

Այնուհետեւ, մնացյալ իրերն ու անասունները տեղափոխելու համար նորից Վազգենաշեն վերադառնալու ճանապարհին նրանց հայտնել են, որ գյուղում արդեն ադրբեջանցի զինվորականներ են: Վերադարձողներին թույլ չեն տվել գյուղ մտնել գոնե հագուստներ վերցնելու համար: Ըստ Ռամազյանի՝ այնուհետեւ տեղեկացել են, որ գյուղն ամբողջությամբ թալանել են, իսկ անասունները մորթել: «Ադրբեջանցի զինվորականներն ասել են՝ եթե խոզեր ունեք միայն դրանք կարող եք գալ, տանել»,-ասում է Ռամազայանը՝ հավելելով, որ մնացած անասնագլխաքանակով ապահովում են իրենց սննդի հարցը:

Վազգենաշենցի Ռամազյանների 8 հոգանոց ընտանիքը Վանաձորում հանգրվանել է հորաքրոջ երկսենյականոց տանը, որտեղ բնակվում են 14 հոգով:

«Ձմեռային հագուստներ չունենք: Բացի այդ, հորաքրոջս տանը բնակվելով, բավականին ավելացել է նրանց կոմունալ վճարների չափը: Ամաչում եմ, որ չեմ կարողանում ինչ-որ չափով օգնել նրանց: Ընտանիքի կարիքները հոգալու համար ցանկանում եմ վաճառել գյուղից տեղափոխած մանր ու խոշոր եղջերավոր անասունները, սակայն գնորդները չնչին գումարներ են առաջարկում»,-ասում է Ռամազյանը:

Նրա խոսքով` դիմել են Վանաձորի քաղաքապետարան, դիմում հայտ են լրացրել պետական աջակցության ծրագրերից օգտվելու համար, սակայն առայժմ տեղեկություն չունեն, երբ կստանան: Ռամազյանը ապագայի հետ կապված հստակ ծրագրեր չունի։ Չկա աշխատանք, ֆինանսական անհրաժեշտ միջոցներ ընտանիքի նվազագույն կարիքները հոգալու համար եւ երեխաների ուսման հնարավորություններ ու պայմաններ: Ցանկություն ունեն ընտանիքով կրկին վերադառնալ Արցախ՝ Ստեփանակերտ: Ներկայումս մտադիր է անձամբ վերադառնալ Ստեփանակերտ, վարձով բնակարան գտնել, այնուհետեւ տեղափոխել նաեւ ընտանիքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ