News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գնահատմամբ՝ ԱՄՆ ապագա նախագահ Ջոզեֆ Բայդենը, ինչպես եւ իր նախորդ Դոնալդ Թրամփը, եվրոպացիներից ավելի շուտ կակնկալի պաշտպանական ծախսերի մեծացում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է DW-ն։ 

Ըստ Ստոլտենբերգի՝ Թրամփը եվրոպացի գործընկերների հետ շփվելու «սեփական ոճ» ուներ եւ իր ակնկալիքների մասին «բավականին հստակ» էր արտահայտում։ «Բայց ես վստահ եմ, որ նորընտիր նախագահ Բայդենը նույնպիսի սպասելիքներ կարտահայտի»,- հավելել է նա։

Միաժամանակ, Ստոլտենբերգը Բայդենին բնութագրում է որպես «դաշինքի ուժեղ կողմնակից», ով շատ լավ գիտի ՆԱՏՕ-ն։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաեւ դաշնակից երկրներին հորդորել է չհրաժարվել կորոնավիրուսային համաճարակի պատճառով ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով պաշտպանության վրա ծախսելու նպատակներից։ «Հիմա ամենադժվար խնդիրն է թույլ չտալ, որ համավարակի առաջացրած ճգնաժամը դառնա ոչ միայն առողջապահության ոլորտի, այլ նաեւ անվտանգության ոլորտի ճգնաժամը։ Այս պատճառով մենք պետք է ավելի շատ ներդրումներ կատարենք (պաշտպանության մեջ – խմբ․)»,- ընդգծել է նա։ Նրա խոսքով՝ անվտանգության սպառնալիքներն ու մարտահրավերները համավարակի ժամանակ ոչ մի տեղ չեն անհետացել․ Ռուսաստանը շարունակում է սպառազինությունը մեծացնել, «Իսլամական պետությունը» փորձում է վերականգնվել Սիրիայում եւ Իրաքում։ Դրանից բացի, ինչպես նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ուժերի գլոբալ հարաբերակցությունը փոխվում է Չինաստանի հզորության ամրապնդմամբ պայմանավորված։

«Փաստ է, որ ԵՄ-ն չի կարող պաշտպանել Եվրոպան»,- շարունակել է Ստոլտենբերգը։ Ուստի ԱՄՆ անվտանգության երաշխիքները, միջուկային զսպումը եւ Եվրոպայում ամերիկացի զինվորականների ներկայությունը, նրա խոսքով, բացարձակապես անհրաժեշտ են նրա պաշտպանության համար։ Ինչպես հիշեցնում է dpa-ն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ նախաձեռնել էր ԵՄ-ի ռազմավարական ինքնավարության անրաժեշտության մասին բանավեճեր։ «Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրոպայի միջեւ կապերը թուլացնելու ցանկացած փորձ ոչ միայն ՆԱՏՕ-ին կթուլացնի, այլեւ Եվրոպան կբաժանի»,- շեշտել է Ստոլտենբերգը։

Երկուշաբթի՝ նոյեմբերի 23-ին, ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո առաջին անգամ տեղի է ունեցել Ջո Բայդենի եւ Յենս Ստոլտենբերգի զրույցը։ Դաշինքի ղեկավարը ընտրված նախագահին շնորհավորել է հաղթանակի առիթով՝ նշելով, որ ուրախ կլինի սերտ համագործակցության եւ Հյուսիսային Ամերիկայի ու Եվրոպայի միջեւ կապերի հետագա ամրապնդման համար։ Բայդենն իր հերթին հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները հետագայում եւս պարտավորություն կստանձնի ՆԱՏՕ-ի առջեւ, այդ թվում դա վերաբերում է նաեւ ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ հոդվածով նախատեսված հավաքական պաշտպանության սկզբունքին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ամենաշատ