News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԻՀՊԿ ՌԾՈՒ-ն նախատեսում է կատարել միջտարածաշրջանային առաքելություններ։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ ՌԾՈՒ փոխծովակալ Ալի Ռեզա Թանգսիրին, փոխանցում է Mehr-ը։

«Իսլամական Հանրապետության ինքնիշխանությունն ու շահերը պաշտպանելու համար ԻՀՊԿ-ը նախատեսում է ապագայում իրականացնել միջտարածաշրջանային առաքելություններ»,- ասել է նա։

Թանգսիրին դեռեւս հունիսին հայտնել էր , որ ԻՀՊԿ-ը իրանական ընթացիկ տարվա վերջին (2021 թվականի մարտ) պետք է մշտական բազա ստեղծի Հնդկական օվկիանոսում։

«Հնդկական օվկիանոսի ջրերում ԻՀՊԿ-ի ներկայությունը համապատասխանում է Իսլամական հեղափոխության առաջնորդի հրամանով ռազմավարական ռազմածովային հնարավորությունների իրականացմանը»,- այդ ժամանակ ասել էր նա։

Նա նաեւ նշել է ԻՀՊԿ-ի կարեւոր դերը վառելանյութի մաքսանենգության դեմ պայքարում, ինչպես նաեւ ապօրինի ձկնորսանավերի դեմ։ «Ներկայումս Պարսից ծոցում առգրավվել է 25 մլն լիտր մաքսանենգ վառելանյութ եւ 20 ապօրինի օտարերկրյա ձկնորսանավ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ