News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հայաստանի Հանրապետության վաստակյալ նախագահ Սերժ Սարգսյանին և Սարգսյան ընտանիքին՝ տիկին Ռիտա Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ:

«․․․Հոգելույս տիկին Ռիտա Սարգսյանը բարի սրտով, ազնիվ նկարագրով, անկեղծ հավատքով տոգորված ազգասեր հայուհի էր, հոգատար կին և մայր, մեր ժողովրդի նվիրյալ զավակ։ Նա զորակից ու աջակից եղավ Ձեզ Ձեր պատասխանատու առաքելության մեջ թե՛ Արցախում և թե՛ Հայաստանում, Ձեզ հետ ամբողջապես կիսեց դժվարությունները արցախյան պատերազմի, ուրախացավ մեր ժողովրդի հաջողություններով, միշտ ջանաց իր կարելին ներդնել` հանուն մեր Հայրենիքի առաջընթացի ու բարգավաճման։

…Հոգելույս տիկին Ռիտան իր պարզ ու անմիջական էության մեջ մեր ժողովրդի հոգսերով ու լուսավոր ապագայի տեսիլքով ապրող հայ կին էր։ Նա ապրում էր իր ինքնաբուխ հանձնառություններով, որոնք համարում էր իր հոգու պարտքը Տիրոջ ու մեր ժողովրդի առջև։ Այդ առաքելությունը լուսահոգի տիկին Ռիտան իրագործում էր աննվազ հետևողականությամբ՝  իր երկրավոր կյանքի ընթացքը պսակելով աստվածահաճո գործերով, որոնց բեղուն վաստակով փոխադրվեց հավիտենություն», - ասված է Վեհափառ Հայրապետի ցավակցական նամակում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Հոգու սփոփանք է մաղթել Սարգսյան ընտանիքին՝ աղոթելով բարեհիշատակ Ռիտա Սարգսյանի հոգու հանգստության ու խաղաղության համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ