News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կանադական կենսադեղագործական Մեդիկագո ընկերությունը, որը 30%-ով պատկանում է Ֆիլիպ Մորրիսին, հայտարարել է, որ կարող է տրամադրել կորոնավիրուսի դեմ 76 մլն չափաբաժին պատվաստանյութ։ Գործարքը ենթակա է հաստատման Կանադայի Առողջապահության նախարարության կողմից

Մեդիկագոն Ֆիլիպ Մորրիսին մասամբ պատկանող կենսադեղագործական ընկերություն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Քվեբեկում։ Վերջերս Մեդիկագոն հանդես եկավ հայտարարությամբ, որ համաձայնության է եկել Կանադայի Հանրային Ծառայությունների և Գնումների վարչության հետ՝ տրամադրելու կորոնավիրուսի մինչև 76 մլն չափաբաժին պատվաստանյութ։ Նույն գործընթացի շրջանակներում կանադական դաշնային կառավարության Նորարարության, Գիտության ու Տնտեսական Զարգացման բաժինը $131 մլն կտրամադրի Մեդիկագոյին՝ աջակցելու պատվաստանյութի ընթացիկ մշակմանն ու կլինիկական փորձերին։

Ֆիլիպ Մորրիս ընկերության գործադիր տնօրեն Անդրե Կալանցոպուլոսն այս առիթով նշել է․ «Մենք ողջունում ենք Կանադական կառավարության երկու վարչությունների ու «Մեդիկագո»-ի միջև հաստատված համագործակցությունը` միտված կորոնավիրուսի դեմ պայքարին։ Ավելի լավ արդյունքների միշտ էլ հասնում են  այն ժամանակ, երբ կառավարություններն ու մասնավոր ընկերությունները միավորում են իրենց ջանքերը, որպեսզի հասնեն համընդհանուր նպատակների։  Մենք ուրախ ենք աջակցել Մեդիկագոյի աշխատանքին՝ ուղղված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակելուն, գնահատմանը, արտադրելուն ու հասանելի դարձնելուն»։ 

Հարկ է նշել, որ Մեդիկագոն պատվաստանյութի մշակման նորարարական մեթոդ է օգտագործում։ Հավի ձվի փոխարեն պատվաստանյութ մշակելիս օգտագործվում է ծխախոտաբույսը, այլ կերպ ասած՝ թութունը։ Վիրուսանման մասնիկները ներարկվում են բույսից վերցված ագրոբակտերիաների մեջ, և դրանք, չտարբերելով այդ մասնիկները իրական վիրուսից, սկսում են հակամարմիններ ձևավորել։ Վիրուսանման մասնիկները վարակի գենետիկական նյութ չեն պարունակում և անվնաս են։ Իրենց հերթին, ագրոբակտերիաների կողմից արտադրված սպիտակուցները հետագայում օգտագործվում են որպես պատվաստանյութ։ Գործընթացը շատ ավելի արագ է, քան հավի ձվի օգտագործմամբ պատվաստանյութի մշակումը։

Մեդիկագոն թեստավորման առաջին փուլը մեկնարկել է 2020թ․ հուլիսի 14-ին, երկրորդը՝ նոյեմբերի սկզբին։ Եթե այն ևս հաջող անցնի, երրորդ փուլի թեստավորումը կսկվի արդեն դեկտեմբերի 20-ին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ