News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Խորհրդարանի շենքում մեկնարկել է Ազգային ժողովի խորհրդի նիստը, որի օրակարգում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցի քննարկումն է: Գագիկ Ծառուկյանը ներկա չէ նիստին, փոխարենը նիստին մանսակցում են ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Արման Աբովյանը, ինչպես նաեւ Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը:

Նիստին չեն մասնակցում «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչներ Էդմոն Մարուքյանն ու Արկադի Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ այս օրակարգով նիստը հրավիրվել էր նոյեմբերի 16-ին, սակայն հարցը չէր քննարկվել Ծառուկյանի բացակայության պատճառով: ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է, որ հարցի քննության ժամանակ պատգամավորը պետք է ներկա լինի խորհրդի նիստին, իսկ երկրորդ նիստին կարող է հարցը քննվել առանց Ծառուկյանի ներկայության:

ԱԺ խորհուրդը Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով մտադիր է դիմել Սահմանադրական դատարան՝ հիմք ընդունելով Սահմանադրության 95-րդ հոդվածը, որն արգելում է պատգամավորին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ եւ պաշտոն ունենալ առեւտրային կազմակերպություններում:

Խորհրդի որոշման նախագծի հիմքում դրված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտնի եզրակացությունը։

Նշենք նաեւ, որ նախապես նիստը նշանակվել էր այսօր, ժամը 11-ին, սակայն խորհրդի որոշ անդամներ ասել են, որ զբաղված են այդ ժամին, ուստի նիստը տեղափոխվել է երեկոյան 6-ին, որպեսզի բոլորը ներկա լինեն, բայց խորհրդի կազմի մեծամասնությունն իշխող «Իմ քայլը» խմբակցությունից է: Եթե խորհուրդը դիմի ՍԴ, ՍԴ-ն պետք է քննի այդ որոշման սահմանադրականության հարցը առավելագույնը 30 օրվա ընթացքում եւ որոշում կայացնի»:

Հաշվի առնելով իշխանական տրամադրությունները, ակնհայտ է, որ այսօր կայանալիք նիստում ԱԺ խորհուրդը Ծառուկյանին մանդատից զրկելու որոշումը կընդունի եւ կուղարկի ՍԴ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ