News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում է գրանցվել: Այս մասին են վկայում են Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները:

Հաշվետու ժամանակաշրջանի տնտեսական գործունեության ցուցանիշի անկումը, նախնական տվյալներով, 6.6 տոկոս է կազմել: Չնայած տարեկան ցուցանիշների անկմանը եւ ցուցանիշների կտրուկ վատթարացմանը մարտ եւ ապրիլ ամիսներին` մայիսից սկսած իրավիճակը սկսել է փոքր-ինչ կայունանալ:

Այդպես, նշված ժամանակահատվածից տնտեսական գործունեության ամսական ցուցանիշները նախորդ ամիսների համեմատ աճ են գրանցել: Սեպտեմբերի արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշն օգոստոսի համեմատ աճել է 10.6 տոկոսով:

Սակայն նախաճգնաժամային ցուցանիշներին հասնել չի հաջողվել. 2019-ի սեպտեմբերի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները 7.5 տոկոս անկում են գրանցել: Հաշվետու ժամանակահատվածում արտաքին առեւտրի շրջանառությունը 5.0 մլրդ դոլար է կազմել, ինչը 10.5 տոկոսով ցածր է նախորդ տարվա նույն ցուցանիշից: Սեպտեմբերի վերջի արդյունքներով արտաքին առեւտրի ծավալը 666 մլն դոլար է կազմել, ինչը 12.8 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Արտահանման ծավալները հունվար-սեպտեմբեր ամիսներին շուրջ 1.83 մլրդ դոլար են կազմել` տարեկան կտրվածքով նվազելով 4.4 տոկոսով:

Այդուհանդերձ, սեպտեմբերին արտահանման ծավալների դրական ցուցանիշներ են գրանցվել` 255.8 մլն դոլար եւ 4.6 տոկոս աճ: Ներմուծման ցուցանիշները ընդհանուր ավելի քան 3.2 միլիարդ դոլար են կազմել` 13.9 տոկոս անկում գրանցելով: Սեպտեմբերին ներմուծման ցուցանիշները 410.2 մլն դոլար են կազմել, տարեկան կտրվածքով անկումը կազմել է 20.4 տոկոս:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ