News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրք ազգայնականների առաջնորդը հայտարարել է կառավարական կոալիցիային իր հավատարմության մասին եւ հերքել է վերջին բարեփոխումների ֆոնին դաշինքում պառակտումների մասին լրատվամիջոցների հրապարակումները՝ դրանք անվանելով «անհասկանալի կեղտոտ շշուկներ»,- գրում է Reuters-ը:

Ազգայնական շարժման կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դեւլեթ Բախչելին հարձակվել է կառավարության քննադատների վրա այն բանից հետո, երբ Էրդողանը խոստացել էր այս ամսվա սկզբին սկսել դատաիրավական բարեփոխումների նոր դարաշրջան` երկրում ընդդիմադիրների եւ արտերկրում դաշնակիցների քննադատությունից հետո:

Վերջին օրերին ԱՇԿ-ն քննադատվում է ընդդիմադիր կուսակցությունների կողմից, իսկ տեղական մամուլում տեղ գտած մի շարք հրապարակումներում խոսվում է «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հետ նրանց դաշինքի խնդիրների մասին:

Բախչելին ասել է, որ «վախկոտները, դավադիրներն ու խարդախները» թիրախավորում են, այսպես կոչված, «Ժողովրդական դաշինքը» իր կուսակցության եւ ԱՇԿ-ի միջեւ: «Ժողովրդական դաշինքը Թուրքիայի միակ հույսն է, նրա միակ երաշխիքը»,- ասել է նա: «Մեր հարաբերությունները մեր նախագահի հետ այնքան հետեւողական, հավասարակշռված, սկզբունքային են եւ հիմնված են փոխադարձ հարգանքի վրա, որ թշնամիները չեն կարող դա հասկանալ»:

Բահչելին «ահաբեկիչ» է անվանել նաեւ նախկին փոխվարչապետին, ով անցյալ շաբաթ կոչ էր արել ազատ արձակել քուրդ պատգամավոր Սելահաթթին Դեմիրթաշին եւ բարերար Օսման Կավալային:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ