News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմավարական աղետ է դարձել Իրանի համար: Քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնեցված հրադադարի պայմանները լուրջ վտանգ են ներկայացնում Իրանի երկարաժամկետ ռազմավարական շահերի համար: Սրա հետեւանքները կարող են ազդել իրանցիների կողմից իրենց ռեժիմի ընկալման, ինչպես նաեւ Ադրբեջանի ու Սիրիայի նկատմամբ Իրանի քաղաքականության փոփոխության վրա, EuroActive-ի իր հոդվածում գրում է Դնյանեշ Կամատը:

«Այժմ Ադրբեջանն ամբողջությամբ վերահսկում է իր սահմանը Իրանի հետ Արաքս գետի երկայնքով: Չնայած դա կարող է Բաքվում տոնակատարության առիթ հանդիսանալ, Թեհրանը մտահոգված է դրանով: Դա պայմանավորված է նրանով, որ Իրանի հետ Ադրբեջանի սահմանի ընդլայնումը Իսրայելին հնարավորություն կտա մուտք ունենալ դեպի ավելի մեծ տարածք, որտեղից հնարավոր կլինի վերահսկել Իրանը: Չնայած Բաքվի հերքումներին, գաղտնիք չէ, որ Իսրայելն ու Ադրբեջանը ակտիվորեն համագործակցում են հետախուզական, էներգետիկ եւ ռազմական հարցերում:

Ադրբեջանը իսրայելական զենքի ամենամեծ գնորդներից մեկն է: Պատերազմում իսրայելական «կամիկաձե» անօդաչու թռչող սարքերի օգտագործումը կարեւոր դեր է խաղացել, չնայած թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը ճանաչվել են որպես այս պատերազմում իրական շրջադարձային պահ: Բացի այդ, երկու երկրներն էլ հետախուզական խոր կապեր են պահպանում: Եւ եթե Թել Ավիվը ավիահարվածներ հասցնի իրանական միջուկային օբյեկտներին, ապա Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, կենսական դեր կխաղա՝ որպես վառելիքի լիցքավորման կանգառ, կամ որպես մեկնարկային հրապարակ։

Պատերազմի մեկ այլ հետեւանք է Հայաստանի տարածքով տարանցիկ միջանցքի ստեղծումը, որը կկապի Ադրբեջանը Նախիջեւանի հետ: Այս միջանցքը, որում գտնվելու են ռուսական զորքերը, հավանաբար զուգահեռ կլինի Իրանի հետ Հայաստանի սահմանին: Սա արդեն մտահոգություններ է առաջացրել Թեհրանում, քանի որ այն կարող է փաստացի դադարեցնել Իրանի մուտքը Հայաստան եւ հետագայում դեպի Եվրոպա՝ Վրաստանի տարածքով: Միջազգային պատժամիջոցներից արդեն տառապող երկրի համար շատ կարեւոր է մուտք ունենալ դեպի բարեկամական հարեւան երկրներ:

Այս առիթով խուճապի հետ կապված՝ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արագչին ստիպված էր ուղղակիորեն հայտարարել, որ տրանսպորտային միջանցքը չի սպառնա Իրանի մուտքին Հայաստան: Հատկանշական է, որ շուտով Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը կմեկնի Մոսկվա եւ Բաքու՝ այս հարցի ավելի մանրամասն քննարկման համար: Ավելի կարեւոր է, սակայն, նշել, որ մայրաքաղաքը, որը նա չի այցելի, Անկարան է՝ հակամարտության մեկ այլ կարեւոր հաղթողը: Թուրքիան կպահպանի իր զորքերը Ադրբեջանում եւ այժմ անմիջական ելք կունենա դեպի Կասպից ծով առաջարկվող Նախիջիջեւան-Ադրբեջան միջանցքով: Այժմ նա կարող է ուղղակիորեն ազդել նաեւ Կենտրոնական Ասիայի վրա, որը Ռեջեփ Թայիփ Էրդողանի նվիրական երազանքն է:

Թեհրանը նաեւ ուշադրություն է դարձրել Ռուսաստանի դժկամության վրա`իր դաշնակից Հայաստանին բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու հարցում: Պարզ է դարձել, որ Ռուսաստանը հաճույքով կզոհի իր դաշնակցին, եթե նա չափազանց նյարդայնացնի: Այս հակամարտությունում Մոսկվան ավելի շուտ հավատարիմ էր Երեւանի հետ իր դաշինքի տառին, քան ոգուն՝ հայտարարելով, որ անվտանգության ոլորտում իր պարտավորությունները տարածվում են միայն Հայաստանի վրա: Մոսկվան թույլ տվեց Ադրբեջանին վերադարձնել կորցրած բոլոր տարածքները՝ թույլ տալով Հայաստանին պահպանել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի շրջակայքի տարածքները: Մոսկվան պահպանեց իր ազդեցությունը տարածաշրջանում՝ խաղաղապահ ուժեր տեղակայելով Ղարաբաղում եւ Նախիջիջեւան-Ադրբեջան առաջարկվող միջանցքի երկայնքով:

Մոսկվայում նաեւ ուրախ կլինեն տեսնել վարչապետ Փաշինյանի հեռանալը, որի քաղաքական կարիերան, կարծես, ավարտված է: Այն, կարծես, առաջնորդվում է նաեւ իր ավելի լայն նպատակով՝ թույլ չտալ Թուրքիային իր արեւմտյան ուղեծրից դուրս մնալ: Թեհրանի խորաթափանց քաղաքական գործիչները, հավանաբար, սրանից ճիշտ եզրակացություններ կանեն, հատկապես այն առումով, թե ինչ կարող է սա նախանշել Սիրիայում Իրանի դաշնակից Բաշար ալ-Ասադի համար: Տեսնելով այն մղումները, որով Ռուսաստանը եւ Թուրքիան պատրաստ էին համաձայնության գալ միմյանց հետ, Թեհրանը, ամենայն հավանականությամբ, Ասադի ռեժիմին կհրահրի դադարեցնել պատերազմը:

Այն ներքին հիմնական ազդեցությունը, որը հակամարտությունը կունենա Իրանի ներքին քաղաքականության վրա, հավանաբար հոգեբանական կլինի: Սա եւս մեկ հարված է Իրանի, որպես տարածաշրջանային հեգեմոնի, իմիջի համար: Իրականում, այն փաստը, որ Թեհրանը հակամարտության կողմնակի դիտորդ էր եւ դրա արդյունքի վրա ազդելու հնարավորություն չուներ, կվերածնի հիշողությունները 19-րդ դարի ռուս-պարսկական երկու պատերազմների մասին, որոնց արդյունքում Պարսկաստանը ստիպված էր զիջել ամբողջ Հարավային Կովկասի վերահսկողությունը:

Սա ցույց է տալիս իրանցի ժողովրդին, որ Իրանն այլեւս չունի տնտեսական հզորություն, տեխնոլոգիական կատարելություն կամ գրավիչ քաղաքական մոդել, որպեսզի ազդի մի տարածաշրջանի վրա, որը հարյուրամյակներ եղել է պարսկական ազդեցության տակ, կուզեի ասել հազարամյակներ՝ Աքեմենյան կայսրությունից ի վեր:

Ընդհանրապես, սա Իրանում 1979-ից իշխող ռեժիմի օրինականության եւս մեկ խախտում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ