News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները խոստացել է հաջորդ տարի 600 միլիոն դոլար մարդասիրական օգնություն տրամադրել Աֆղանստանի խաղաղ բնակչությանը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ խաղաղ բանակցությունների արդյունքը կազդի Աֆղանստանին ապագա միջազգային աջակցության չափի ու ծավալի վրա, եւ Վաշինգտոնը մեկ տարի հետո կվերանայի առաջընթացը:

«Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու նախագահ Դոնալդ Թրամփի այս ամսվա սկզբի որոշումը չի նշանակում քաղաքականության փոփոխություն»,- Ժնեւում անդամավճարների հայտարարման համաժողովում նշել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դեւիդ Հեյլը:

«Մենք պատրաստ ենք աջակցել Աֆղանստանին, եւ այդ նպատակով 600 միլիոն դոլար ենք հատկացրել 2021 թվականին քաղաքացիական օգնության կարիքների համար: Գումարի կեսը հասանելի կլինի խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացին համընթաց»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ