News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Արցախի ճանաչման հարցը մինչ այժմ դրվել է միայն Սենատում, ուստի ճանաչման մասին որոշումը, եթե ընդունվի, հանձնարարական է: Այս մասին նոյեմբերի 24-ին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի Պետդումայի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը: «Ես չգիտեմ, թե ինչով ամեն ինչ կավարտվի, բայց կարծում եմ, որ գործընթացն ամբողջությամբ չի ավարտվի, ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման ԱՄՆ Կոնգրեսի բանաձեւը:

Այն ընդունվել է, սակայն գործադիր իշխանության մակարդակով, նախագահը դա չի ստորագրել»,- ընդգծեց պատգամավորը: Նրա խոսքով՝ Փարիզի համար նման գործողությունները հակամարտության կողմերի, առաջին հերթին՝ Ադրբեջանի ու Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց են, սակայն, ամենայն հավանականությամբ, դրանք մեծ գործնական նշանակություն չեն ունենա: «Բանաձեւը կարող է նշանակություն ունենալ հեռանկարում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ վաղ թե ուշ քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Ֆրանսիայի համար հեշտ է որոշում կայացնելը, նա որեւէ կերպ ներգրավված չէ խաղաղապահ գործընթացում կամ Հայաստանին իրական օգնության մեջ: Որքան ինձ է հայտնի, ոչ մի պարկուճ, ոչ մի փամփուշտ փողի դիմաց կամ անվճար Ֆրանսիան Հայաստանին չի մատակարարել, ընդ որում՝ ոչ այս հակամարտությունից առաջ, ոչ դրա ընթացքում, ոչ էլ հիմա, մի բան, որը, միգուցե, ինչ-որ գործնական դեր խաղար:

Ֆրանսիայի դիրքորոշումն, ընդհանուր առմամբ, ես հարգում եմ, բայց դա այլընտրանք չէ այն ամենին, ինչ իրականացվում է, այն է՝ եռակողմ համաձայնագիրը, որը նախատեսում է շրջանների հանձնում Ադրբեջանին եւ այնտեղ նշված այլ կետերը»,- հավելեց Զատուլինը: Պետդումայի պատգամավորը բացատրեց, որ Ֆրանսիան դրանով ցույց է տալիս իր վերաբերմունքն ու համակրանքը հայկական կողմի, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, բայց այս բանաձեւի գործնական նշանակությունը դեռ մեծ չէ: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 25-ին կքննարկի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այգում 8 հոգով էինք աշխատում, 6-ը՝ կանայք էին. Բերդաշենի բնակիչը՝ հակառակորդի կողմից իրենց թիրախավորելու մասին
Հենց կրակոցներ եղան, դադարեցրինք...
Ադրբեջանը կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել է։ Դեպքի մասին…
Բայրամովը Գերցոգին պատմել է օկուպացված հայկական տարածքներում կատարվող աշխատանքների մասին
Գերցոգը նշել է, որ Իսրայելը, որպես ռազմավարական գործընկեր, մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ․․․
Եթե պետությունը սերտիֆիկատ է տվել տուն առնելու համար, ի՞նչ կապ ունի նրա վարկառու լինելը, տարիքը. տեղահանված
Եթե բանկին վճարում է պետությունը, ապա սա ի՞նչ կապ ունի, բանկը չի վստահո՞ւմ այն պետությանը, որն...
Վարձով ապրող տեղահանվածը ո՞նց կարող է նախնական 500 հազար դրամ վճարի, որ գործարք անեն. Քաշաթաղից տեղահանված 
Բանկի մասնագետները բնակարանների գները ցածր են գնահատում...
Քաշաթաղից տեղահանված արցախցիների բողոքի ակցիան Կառավարության դիմաց
Նրանք դժգոհում են, որ բանկերով չեն կարողանում գործարք անել, բնակարաննեի գները ցածր են գնահատվում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ