News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այս պահին Ղարաբաղի կարգավիճակը հնարավոր չէ այդքան հեշտությամբ լուծել, հատկապես ռազմական եւ դիվանագիտական պարտությունից հետո, որ հայկական կողմը կրեց: Այս մասին նոյեմբերի 24-ին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի Պետդումայի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:

Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ, կլինի կատարված փաստերի քաղաքականություն՝ նա (Արցախի Հանրապետությունը - խմբ.) գոյություն կունենա դե-ֆակտո, ընդ որում՝ դեռ որոշ ժամանակ կմնա չճանաչված, եւ գուցե դեռ երկար: «Տարօրինակ կլիներ հիմա մտածել, որ այս ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, կդրվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, եւ այն կլուծվի այնպես, որ հայկական կողմը բավարարված լինի»,- նշեց նա:

Զատուլինն ընդգծեց, որ կարգավիճակի հարցը, եթե այն քննարկվի, հայկական կողմի համար դրական չի լինի: «Առաջին հերթին՝ անհրաժեշտ է եզրակացություններ անել պարտությունից, ուժերը հավաքել, պաշտպանունակությունը նոր մակարդակի բարձրացնել եւ վերացնել քաղաքական ու տնտեսական ճգնաժամը: Միայն դրանից հետո կարելի է մտածել, թե ինչպես հասնել Լեռնային Ղարաբաղի ցանկալի կարգավիճակին: Իսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ ավերված է, եւ երբ ոչ ոք ոչինչ չի կարող անել այն բանի հետ, ինչ կատարվում է  Հայաստանում, կարգավիճակի հարց բարձրացնելը պարզապես էպատաժային քննարկում է»,- եզրափակեց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ