News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Իսկ որտե՞ղ է պաշտպանված Արցախի Հանրապետության քաղաքացին, Քարվաճառո՞ւմ, թե՞ Քաշաթաղում. կարծում եմ՝ ոչ մի տեղ պաշտպանված չէ եւ Հայաստանի Հանրապետության դերը՝ որպես անվտանգության երաշխավորի, մենք չտեսանք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։

«Թող ինձ ներեն մեր որդեկորույս մայրերը, որ իրենց զավակները նահատակվեցին այստեղ, եւ հարց չհնչի, թե մենք այդքան երախտամոռ ենք, որ այդ կարգի զոհաբերությունը եւ մասնակցությունն ենք մոռանում։ Ոչ, մենք երախտամոռ չենք, բայց ուզում ենք հստակ իրերը իրենց անուններով կոչել։ Ես ուզում եմ հիշեցնել, որ սահմանները, որ ավելի ուղղակի եւ ուղիղ էին, հիմա այնքան ծուռումուռ եւ բեկված են եւ անմիջապես մոտ Հայաստանի Հանրապետությանը, որ մտածելու լուրջ խնդիրներ պետք է ունենանք։ Բայց այդ խորհելն ու մտածելը այսօր թերեւս որեւէ բանի չի կարող օգտակար լինել, դրա մասին պետք է մտածեինք շատ վաղուց եւ բոլոր միջոցները կիրառեինք։ Այնպես որ 2 օր առաջ Արցախի նախագահի շուրթերով հնչեցրած այն միտքը, որ Ռուսաստանը մեր անվտանգության երաշխավորն է, կարծում եմ՝ այս արտահայտության մեջ շատ բան ասված է, դրա մասին դեռ առիթներ կունենանք խոսելու, նաեւ տեսակետներ փոխանցելու։ Բայց այն, որ քաղաքացին իրեն պաշտպանված չի զգացել, ակնհայտ է»,- նշեց Դավիթ Իշխանյանը։

Հարցին՝ ի՞նչ իրավիճակ է այս պահին սահմանին, ի՞նչ գործընթացներ կան, պատգամավորն ասաց. «Այդ ճակատը, կարծում եմ՝ դիվանագիտական սեղանն է, պետական գրասենյակներն ու նախագահական կամ վարչապետական ինստիտուտներն են, որ կարող են մեզ ինչ-որ բան տալ, որովհետեւ կարծես թե նորից հայկական կողմը չի կարողանում իրեն վերագտնել եւ ճիշտ ուղղությամբ տանել»։

1992 թվականին Արցախի Մարտունու վարչական շրջանի գյուղերից Վազգենաշենի ազատագրմանն անմիջական մասնակից է եղել նաեւ Դավիթ Իշխանյանը։ Պատգամավորի հետ զրույցում անդրադարձանք նաեւ Վազգենաշենի՝ ադրբեջանական կողմին հանձնելուն, որի առնչությամբ բուռն քննադատություններ եղան։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին վազգենաշենցիներն ադրբեջանցիների անմիջական ներկայությամբ թողում էին իրենց տներն ու հեռանում. որոշվել էր՝ գյուղը վերջին պահին պետք է հանձնվեր Ադրբեջանին։

«Դուք իմ ցավոտ տեղին կպաք. 1992 թվականի սեպտեմբերի 4-ից 5-ի լույս գիշերը այդ գյուղերի ազատագրման անմիջական մասնակիցը եւ այնուհետեւ այդ շրջանի հրամանատարական պաշտոնն էի զբաղեցրել։ Շատ ցավալի է թե՛ այդ գյուղի, եւ թե՛ ընդհանրապես մի շարք գյուղերի ուղղակիորեն այդ ձեւով, այդ կարգի հանձնումը։ Պետությունը պետք է լինի քաղաքացու կողքին, մենք պետք է հստակ ծրագիր եւ ժամանակացույց ունենանք՝ հաշվի առնելով նաեւ այդ չարաբաստիկ հայտարարությունը եւ այդ առումով ես առիթներ ունեցել եմ խոսելու, որ մեր քաղաքացին պետք է ունենա պաշտպանվածության կարեւոր ատրիբուտները, ինչը նաեւ ժամանակին խոսել եմ զինվորների մասին. մարդը արժե՞ք է, թե՞ ոչ, քաղաքացին արժե՞ք է, թե՞ ոչ։ Եւ այս առումով այդ մոտեցումները հստակորեն լուրջ խնդիրներ են առաջացնում։ Երբ մենք խոսում ենք Նոր Մարաղա, Նոր Սեյսուլան կամ Նոր Կարմիրավան գյուղերից, պետք է հստակ հարցադրում անենք, թե ուր է մեր Մարաղան, ուր է մեր Կարմիրավանը, Սեյսուլանը։ Ժամանակին հակառակորդը պատերազմի միջոցով այդ ամենը ստացավ, իսկ այս մեկն էլ մենք ստացանք ժամանակին։ Այս կարգի խնդիրներ կան, որ կարծում եմ՝ պետք է քննարկումների շրջանակներում արծարծվի եւ նաեւ արդյունքը տեսնենք։ Մենք արդյունք տեսնողն ենք, անմիջական մասնակիցը չենք»,- ասաց Իշխանյանը։

Պատգամավորը հիշեցրեց, որ երբ ամիսներ առաջ իրենք ահազանգում էին Արցախի սուբյեկտայնության նվազման մասին, նկատի ունեին հենց այս օրերը։

Նրա խոսքով՝ այդ եռակողմ հայտարարության մեջ շատ հստակ է այն, որ Արցախի սուբյեկտայնությունը եւ մասնակցությունը չկա. «Այս հարցերի լուծման համար պետք է փորձել հասկանալ, թե ինչ ուղղությամբ է գնում իրեն չվերապահված, Արցախի ժողովրդի կողմից մանդատ չտրված վարչապետի եւ նրա թիմի կողմից վարված քաղաքականությունը։ Շատ ակնհայտ է, որ այդ ամենը արվում է ոչ լիարժեք քննարկումների արդյունքում, գուցե ինչ-որ տեղ նաեւ միանձնյա որոշումների։ Արցախում պետք է սա հասկանան եւ փորձեն ինչ-որ կերպ ներազդել։ Ցավոք, մենք չենք տեսնում այդ ազդեցությունը եւ, անշուշտ, արտաքին ֆոն տալով, փորձում են ներկայացնել, թե Արցախը եւ Արցախի քաղաքական ղեկավարությունը դերակատարում ունի։ Ցավոք սրտի, մենք դա չենք տեսնում»։

Անդրադառնալով Երեւանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին, ինչպես նաեւ 17 քաղաքական ուժերի հայտարարություններին՝ Արցախի պատգամավորը նշեց. «Ճիշտ են անում այդտեղ այդ կարգի ցույցեր անելով եւ զարմանում եմ, որ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներն իրենց հպարտությունը չեն ցուցաբերում սթափ եւ իրենց սառը դատողություններով եւ չեն միանում ցուցարարներին՝ պահանջելու վարչապետի հրաժարականը։ Սա հստակ է, որովհետեւ իշխանափոխության խնդիրը ոչ թե պետք է Դաշնակցությանը, այլ մեր ժողովրդին եւ մեր պետության լինելիությանը։ Այդ առումով, կարծում եմ՝ պետք է ավելի մեծ մասսաներ գիտակցեն, թե ինչու այդ պահանջը դրեց Դաշնակցությունը՝ համարելով այդ ամենը մի շանս մեր ժողովրդի ապագայի եւ մեր պետության համար»։

Դավիթ Իշխանյանը խոսելով Արցախի ներքաղաքական վիճակից, նշեց, որ Խորհրդարանի 4 քաղաքական ուժերի կողմից Արցախի նախագահի հրաժարականի պահանջ է դրվել. «Առ այսօր չկա այդ հրաժարականը եւ, հավանաբար, առաջիկա օրերին քաղաքական նոր կոնսուլտացիաներ կլինեն եւ կփորձենք իրավիճակից ելք գտնել։ Մի փաստ, որ կարծում եմ՝ պետք է արձանագրենք. մենք այնքան ծանր կացության մեջ ենք, որ հրապարակային քաղաքական ակցիաները չեն կարող մեզ ճիշտ տեղ տանել եւ հակադրությունները կարող են մեզ այս ծանր կացության մեջ այլ տեղ տանել։ Այդ պատճառով փորձում ենք քաղաքական կոնսուլտացիաներ անել անկախ նրանից, թե ով ինչ քաղաքական ճամբարում է գտնվում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
«Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել հայերին»․ Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում
Ռասսայական խտրականության այս երկարաժամկետ պետական քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2020-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ագրեսիայի․․․
Հաագայի դատարանում շարունակվում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները (ուղիղ)
Մինչեւ ապրիլի 19-ը Միջազգային դատարանը կլսի հայկական կողմի բողոքը երկու փուլով․․
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը կներկայացվի մայիսի վերջին կամ սեպտեմբերին. Անդրանիկ Քոչարյան
Գլխավորը զեկույցի որակն է, որ նա որեւէ մեկի մոտ չթողնի հարցեր: Իսրայելում եղել են նման զեկույցներ, որ օրինակ տեւել են...
Ապրիլի 15-ին ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում կշարունակվեն «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումները
Ապրիլի 15-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում...
Ռուսաստանը կարող է փորձել վերակենդանացնել նոյեմբերի 9-ի հայտարարությունը. փորձագետ
Ռուսաստանը խաղաղապահներին պահում է Ղարաբաղում...
Ամենաշատ