News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 24
USD
518.44
EUR
631.1
RUB
6.95
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

«Գալաքսի» ընկերությունների խմբի ռազմավարության եւ ինովացիաների գծով տնօրեն, Սթենֆորդի համալսարանի շրջանավարտ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս Էդգար Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հատուկ նրանց համար, ովքեր դեռ չեն հասկացել, թե ինչ է կատարվում մեր տնտեսության հետ:

Տնտեսությունը գտնվում է աղետալի վիճակում եւ դրան հասել ենք վերջին 2 տարիների անհետեւողական, պոպուլիստական եւ անգրագետ տնտեսական քաղաքականության արդյունքում:
Իսկ արդյունքները հետեւյալն են (դեռեւս միայն 2020թ. հունվ-սեպտ.)` պատերազմի արդյունքները դեռ հաշվի չառնված.

– Տնտեսական անկում -6,6%
– Արդյունաբերության անկում -3,7% (առանց հանքարդյունաբերության)
– Գյուղատնտեսության նոմինալ աճ 0,6%
– Շինարարության անկում -15,7%
– Ծառայությունների անկում -11,7%
– Արտահանման անկում -4,4%
– Ներմուծման անկում -13,7%

Ուղղակի ներդրումների Զուտ ներհոսքը 2019-ին կազմել է ընդամենը $99մլն ($230մլն 2018-ին եւ $193մլն 2017-ին): 2020թ.-ի արդյունքները առավել աղետալի կլինեն:

Իսկ աղետի արդյունքները մենք արդեն իսկ քաղում ենք.

– Դրամի արժեզրկում (գնման փոխարժեքը արդեն իսկ $1-ը 520-525 դրամ)
– Գների աճ (զգացվող պարենային ապրանքների գների բարձրացումով)
– Փոքր բիզնեսի տոտալ cash deficit (նիսյաի տետրերի հաստացում եւ «տրվում է վարձով» ցուցանակների ավելացում)
– Հարկային եկամուտների թերակատարում 9 ամսում (-12,4% սկզբնական պլանից)

Երկարատեւ հետեւանքները դեռեւս առջեւում են` եկամուտների անկում, գործազրկություն եւ աղքատության աճ:
Իսկ պատերազմի տնտեսական հետեւանքները դեռ նոր ենք զգալու:
Էստեղ են ասել – Աստված էլ բեթարից ազատի…»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շահութահարկը նվազում է, ներդրվում է ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ․ ՊԵԿ
Ներկայումս ներմուծվող և ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների դիմաց վճարված ԱԱՀ գումարները տնտեսվարողները ստանում են եռամսյակը…
«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներն օգտագործվել են դրամի անկումը դանդաղեցնելու համար
9 որոշումներից ոչ մեկը չի ուղարկվել հոգաբարձուների խորհրդի անդամներ Ռոբերտ Քոչարյանին և Արկադի Ղուկասյանին…
ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է շաքարավազի գների բարձրացման պատճառները
Շաքարավազի իրացման գների վրա էական ազդեցություն է ունենում տնտեսվարող սուբյեկտի պահեստներում առկա շաքարավազի մնացորդների ծավալը...
Հաշվեքննիչ պալատի նախագահ. Հարկային ճեղքվածքը նվազեցնում են աղքատության աճի հաշվի՞ն
Կարեւոր է նաեւ հասկանալ բարեփոխումների նպատակները...
Փորձագետ. Հարկային փոփոխությունները կհանգեցնեն գնաճի առողջապահության եւ կրթության ոլորտներում
Նրա խոսքով՝ կարեւոր է հասկանալ, օրինակ, հարեւան երկրների համեմատ ծառայությունների գնային տարբերությունը...
Դոլարի փոխարժեքը շարունակում է անկումը. Եվրոն թանկացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ