News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մինչեւ այս տարվա վերջ Լեռնային Ղարաբաղի բնակիչների մեծ մասը, այդ թվում` այն շրջանների, որոնք հայտնվել են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ, պետք է վերադառնան իրենց տները: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում վստահություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ամեն օր աշխատում ենք այս ուղղությամբ, եւ ես վստահ եմ, որ կհաջողվի կայունացնել իրավիճակը,- ասել է նա:- Լեռնային Ղարաբաղի նախագահը դեռ երկու օր առաջ հայտնես, որ Լեռնային Ղարաբաղի 25 հազար բնակիչ արդեն վերադարձել է, եւ մենք համոզված ենք, որ տարեվերջին Լեռնային Ղարաբաղի բնակիչների մեծ մասը կվերադառնա: Եվ, իհարկե, մենք պատրաստվում ենք ստեղծել դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները»:

«Մենք արդեն կոնկրետ որոշումներ ենք կայացրել, եւ այդ որոշումները վերաբերում են ֆինանսական աջակցությանն այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն,- շարունակեց նա:- Երկու ծրագիր արդեն ընդունվել է, եւ առաջիկա օրերին եւս հինգ սոցիալական ծրագիր կընդունվելի: Իհարկե, կան շատ տներ, որոնք ավերվել են, եւ վերականգնման աշխատանքներ պետք է սկսվեն, բայց մեր գաղափարն այն է, որ նախ անհրաժեշտ է օպերատիվ ֆինանսական օգնություն ապահովել այդ մարդկանց, որպեսզի այդ ֆինանսների միջոցով նրանք կարողանան բավարարել իրենց առաջնահերթ կարիքները` Լեռնային Ղարաբաղ վերադառնալու համար: Հիմա կարող եմ ասել, որ երեւում է, թե ինչպես է այս գործընթացն իրականում տեղի ունենում, եւ սա իսկապես լավ նորություն է»:

«Շատ կարեւոր է նշել, որ Ռուսաստանի Դաշնությունը եւս մտադիր է քայլեր ձեռնարկել` Լեռնային Ղարաբաղի բնակիչների` իրենց տներ վերադարձն ապահովելու համար»,- հավելել է Փաշինյանը:
Ընդ որում, վարչապետը դրական է պատասխանել հարցին` արդյոք դա վերաբերում է նաեւ այն գյուղերին, որոնք հայտնվել են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ: «Այո, դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շրջաններին, եւ մեր համատեղ հայտարարության մեջ նախատեսվում է այդ մարդկանց վերադարձն իրենց տները»,- հստակեցրել է Փաշինյանը:

«Հենց այս կետի հետ կապված էլ պետք է հատուկ մեխանիզմներ, անվտանգության հատուկ երաշխիքներ ստեղծել, հարկավոր է ապահովել եւ կազմակերպել այս ամբողջ գործընթացը: Այս գործընթացը պետք է առաջնահերթություն դառնա բանակցային գործընթացի համար»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ