News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 24
USD
518.44
EUR
631.1
RUB
6.95
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն կարծում է, որ առաջիկա ամիսներին այլ երկրներ եւս կարող են միանալ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագրերին: Նման կարծիք նա հայտնել է Fox News-ի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Արտաքին գործերի նախարարության ղեկավարին հարցրել են` արդյո՞ք նման պայմանավորվածություններ հնարավոր են մինչեւ ամերիկյան ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը: «Այո, ես ակնկալում եմ, որ կարգավորումը կշարունակվի»,- պատասխանել է նա: Ինչպես պարզաբանել է Պոմպեոն, «դժվար է ասել»` արդյոք համապատասխան հայտարարությունները կլինեն «30 օրվա, 60 օրվա կամ վեց ամսվա ընթացքում»: «Սակայն ուղղությունը հստակ ուրվագծվել է»,- հավելել է նա:

Պետքարտուղարը շեշտել է, որ արաբական երկրների եւ հրեական պետության միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ այսպես կոչված Աբրահամյան համաձայնագրերը ձեռնտու են բոլոր ներգրավված կողմերի համար: Նա համոզմունք է հայտնել, որ «ավելի ու ավելի շատ երկրներ ճիշտ ընտրություն կկատարեն»:

Սեպտեմբերի 15-ին Վաշինգտոնում իսրայելական կողմը փաստաթղթեր ստորագրեց Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Բահրեյնի հետ հարաբերությունների կարգավորման մասին: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրեական պետության հաշտեցումն արաբական այս երկու երկրների հետ «պատմության շրջադարձային պահ» անվանեց, որը «ի վերջո կօգնի մեկընդմիշտ վերջ դնել արաբա-իսրայելական հակամարտությանը»:

Խաղաղության կնքումը հնարավոր դարձավ Միացյալ Նահանգների ակտիվ առաջխաղացման շնորհիվ: Համաձայնագրերը ստորագրելուց առաջ Թրամփը համոզմունք հայտնեց, որ դրանք «համապարփակ խաղաղության հիմք» կդառնան Մերձավոր Արեւելքում: Եռակողմ գործարքն Արեւմուտքում ստացավ «Աբրահամյան համաձայնագրեր» անվանումը` ի հիշատակ աստվածաշնչյան կերպարի, որը հուդայականության, քրիստոնեության եւ իսլամի բոլոր հետեւորդների հոգեւոր նախնին է համարվում: Պաղեստինը կտրականապես դեմ է արտահայտվել այդ համաձայնագրերին եւ հետ է կանչել իր դեսպաններին Աբու Դաբիից եւ Մանամայից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ