News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 20
USD
519.31
EUR
629.4
RUB
7.04
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան կրկին փորձում է ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի վրա: Այս վերտառությամբ հոդված է հրապարակել Le Monde-ի   լրագրող Պյոտր Սմոլյարը, հաղորդում է Tert.am-ը: 

Հոդվածում մասնավորապես նշվում է. «Սեպտեմբերի վերջին 25 տարվա անհաջող դիվանագիտությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանկարծակի բռնկվեց: Հայերի և ադրբեջանցիների վեց շաբաթ բախումներից հետո Երևանը ստիպված եղավ հանձնվել: Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի հովանու ներքո կնքվեց կրակի դադարեցման փաստաթուղթ: Զենքերը լռել են, բայց ոչինչ չի լուծվել: Այնպես որ, դիվանագետները նորից անցել են գործի՝ վերականգնելով նախկինում ձախողված նույն ձևաչափը ՝ Մինսկի խումբը:

Պարադոքսալ էր այլընտրանքների բացակայությունը, որի հետ բախվում էին ներգրավված կողմերը, այդ թվում` Ֆրանսիան, որը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Մինսկի խմբի համանախագահ երկիր է: Մարտերի ընթացքում Ֆրանսիան իջել էր հանդիսատեսի դերի: Սեպտեմբերի 27-ից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ավելացրել էր հեռախոսային շփումների քանակը` ըստ Ելիսեյան պալատի՝ հակամարտության բոլոր կողմերի հետ դրանք հասցնելով մոտավորապես 15-ի, բայց միայն հրադադարի մասին հայտարարությունից հետո Փարիզը կարողացավ վերականգնել իր մանևրելու տարածքը»,-ասվում է հոդվածում:

9 կետից բաղկացած հրադադարի մասին եռակողմ հայտարարությունում չի հիշատակվում Մինսկի խումբը: Բայց Մոսկվան շտապում էր` հաշվի առնելով սիրիացի զինյալների աջակցությամբ ադրբեջանական ուժերի սրընթաց հարձակումը:

«Մենք չենք կարծում, որ ռուսները ուրախ են թուրքերի` Կովկաս ժամանելու կապակցությամբ, նրանք հասկանում են, որ Ֆրանսիան և Մինսկի խումբը կարող են օգնել խուսափել նման« տետ-ա-տետ» իրավիճակից»,-կարծում է դիվանագիտական աղբյուրներից մեկը:

«Փարիզն ընդգծում է, որ եռակողմ պայմանավորվածությունը չի նպաստում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ  խնդրի կարգավորմանը: 120 000 հայ փախստականներ, որոնք փախել են ռազմական գործողությունների թատերաբեմից,  պետք է վերադառնալու հնարավորություն ունենան: Թուրքիայի կողմից ուղարկված օտարերկրյա զինյալները` մոտ 2000 սիրիացի վարձկան, ըստ ֆրանսիական կողմի, պետք է հնարավորինս շուտ հեռանան տարածաշրջանից: Բացի այդ, Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավար մարզի միջև նախատեսվող տարանցիկ միջանցքի հետ կապված, հարցեր են առաջանում Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ: Սա ամրապնդում է տեղի բնակչության կարծիքը, որ հայկական պետության ամբողջականությունը վտանգված է»,- մտածում է Սմոլյարը:

«Եվս մեկ զգայուն կետ. Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը դիտարկելու առաքելությունը: Ռուսաստանն արդեն շուրջ 2000 զինծառայող է տեղակայել, ստեղծել է դիտակետեր և անցակետեր: Բայց հարց է առաջանում թուրքական ներկայության վերաբերյալ: Հղում անելով «Մերձավոր Արևելքում, այդ թվում` Սիրիայում Թուրքիայի հետ շատ լավ փորձի» վրա` Վլադիմիր Պուտինը ռուսական հեռուստատեսությամբ պարզաբանել է, որ համաձայն է շփման գծի երկայնքով անօդաչու սարքերի միջոցով տեղեկատվության հավաքման և վերլուծության համատեղ կենտրոն ստեղծելու գաղափարին»,-նշում է լրագրողը:

«Ֆրանսիան, որը մի քանի ամիս դատապարտում է Անկարայի բռնի հարձակումները տարբեր ճգնաժամային գոտիներում, չի կարող դրական գնահատել այս գաղափարը և քննարկում է հրադադարի ռեժիմը վերահսկելու այլ բանաձևեր: Բայց ինչպե՞ս կարող է դրա վրա ազդել», - հարցնում է լրագրողը:

«Քարնեգի» հետազոտական կենտրոնից Թոմաս դե Վաալը կարծում է, որ անհրաժեշտ է «վերստեղծել Մինսկի խումբը՝ վերադառնալով 1990-ականներին գոյություն ունեցած համանախագահների ռոտացիայի գաղափարին: Վերլուծաբանի կարծիքով, Ֆրանսիան պետք է հրաժարվի իր աթոռից: Մտքեր կան, որ Ռուսաստանը օգտագործում է այս ձևաչափը միայն իր համաձայնությանը միջազգային լեգիտիմություն տալու համար, պարզապես կնիք դնելու համար»-նշում է Դե Վաալը: Եթե ձևաչափը պահպանվի, կարևոր է, որ այն ներառի եվրոպական երկիր կամ, գուցե, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայություն: Այս երկիրը պետք է հարգանք վայելի  ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Սակայն ներկայում Բաքուն Ֆրանսիային ընկալում է որպես հայամետ ձայն, որը նրան զրկում է ազդեցության ցանկացած լծակից:

«Հայ համայնքում ընկալումն այլ է՝ չնայած Էմանուել Մակրոնը մատնանշել է Բաքվի և Անկարայի պատասխանատվությունը: Հոկտեմբերի 13-ին Ազգային ժողովում արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հիշեցրել է, որ Մինսկի խմբի համանախագահությունը Ֆրանսիային  «անաչառության պահանջ» է ներկայացրել: Ազդեցությունը պահպանելու համար խոսք անգամ գնալ չի կարող կողմերից որևէ մեկի կողմում լինելու մասին: Տհաճ փաստարկ է հայերի համար, հատկապես Կովկասում Թուրքիայի իշխանության ամրապնդման ֆոնին, որը պատասխանատու է 1915-ի Ցեղասպանության համար, որը նա մինչ օրս հրաժարվում է ճանաչել », - ասված է հոդվածում:

«Ելիսեյան պալատի մեկ այլ մտահոգություն. տարածաշրջանի մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը: Այս առիթով Էմանուել Մակրոնը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդեր Ազուլայի հետ: Կազմակերպության առջև խնդիր է դրված. կարճ ժամանակում ստեղծել փորձագետների առաքելություն, որոնք պետք է գույքագրեն նշանակալի մշակութային արժեքներ: Առաքելությունը կարող է մեկնել մինչ 2021 թվականը սկիզբը: Նրա աշխատանքը դժվար կլինի: Ադրբեջանը, օրինակ, մեղադրում է Լեռնային Ղարաբաղի հայությանը, որ նրանք հեռացել են՝ իրենց հետ վերցնելով եկեղեցիների խաչերը և խոսում են թալանի մասին: Այնուամենայնիվ, այս գյուղացիները ցանկանում էին պաշտպանել իրենց մշակութային ժառանգությունը թշնամիների վրեժխնդիր ձեռքերից»,- ամփոփում է հոդվածը Le Monde-ը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ես պատկերացնում եմ, թե ինչու է դավաճան իշխանությունը սեփական ժողովրդից թաքցնում գերիների թիվը. Նարեկ Մանթաշյան
Հիմա հարց. Իմաստը ո՞րն է թաքցնել, եթե թշնամի Ադրբեջանը տիրապետում է այդ թվին…
Սա ընդունելի մոտեցում չէ. ՄԻՊ Արման Թաթոյանը` գերիների թիվը չհրապարակելու մասին
Հետևաբար, ՀՀ պետական իրավասու մարմինը պետք է հրապարակի հայկական կողմի գերիների այն թիվը, որոնք իր տրամադրության ներքո…
Իմ հաշվարկներով 1 ժամում 200-300 հոգու եմ խոցել. փոխգնդապետը պատրաստ է իրենց գյուղը հետ բերել
Հակառակորդը խփում է տանկի մեջ բախտս բերում է, որ շեղ է կրակում, եթե ուղիղ կրակեր, կմայինք մեջը…
Արցախում զոհված սպա Հովիկ Վարդանյանն առանց ծնողների էր մեծացել, երազում էր, որ իր դուստրն ավելի լավ մանկություն ունենա
Հովիկին խնամել և մեծացրել էր տատիկը, ում խորհրդով էլ ընտրել էր զինվորականի մասնագիտությունը...
Գեւորգ, դու հանձնել ես Շուշին կամ որ նույնն է համաձայն ես, որ Շուշին հանձնել են․Հովհաննիսյանը՝ դատախազին
Պետք է առերեսվել իրականությանը ու գիտակցել՝ դու Շուշին ազատագրողին մեղադրողն ես ու ուզես թե ոչ, հենց քո ու շեֆիդ շնորհիվ նաեւ հնարավոր դարձավ Շուշին հանձնելը․․․
«Իմ քայլը». Համացանցում քննարկումները վնասում են անհետ կորածներին գտնելուն եւ գերեվարվածներին վերադարձնելուն
Քոչարյանի կարծիքով՝ նման թեմաների անտեղի շահարկումները, դավաճանների եւ մեղավորների որոնումը պահի պահանջ չեն․․․
Ֆոտոռեպորտաժներ