News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կառավարությունը մտահոգություն է հայտնել Հոնկոնգի եւ Արեւելաչինական ծովում Սենկակու կղզիների շուրջ իրավիճակի կապակցությամբ, որոնք վեճի առարկա են համարվում Տոկիոյի եւ Պեկինի միջեւ: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն՝ մեկնաբանելով ՉԺՀ ԱԳՆ ղեկավար Վան Իի հետ իր հանդիպման արդյունքները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես հայտարարել եմ, որ մենք մտադիր ենք շարունակել կայուն հարաբերություններ կառուցել Չինաստանի հետ եւ միասին ներդրում ունենալ տարածաշրջանային եւ միջազգային հանրության մեջ: Ինչ վերաբերում է Սենկակու կղզիների շուրջ իրավիճակին, ապա ես մտահոգություն եմ հայտնել՝ կապված այդ շրջանում չինական նավերի ակտիվության հետ, եւ չինական կողմին կոչ եմ արել տվյալ հարցում դրական մոտեցում ցուցաբերել: Բացի այդ, անդրադարձել եմ Հոնկոնգի իրավիճակին՝ հայտարարելով, որ մենք մտահոգությամբ հետեւում ենք իրավիճակին»,-ասել է նա:

Կատոյի խոսքով՝ կողմերը քննարկել են նաեւ ԿԺԴՀ հատուկ ծառայությունների կողմից առեւանգված ճապոնացի քաղաքացիների խնդիրը, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ու հաջորդ տարի Տոկիոյում անցկացվելիք Օլիմպիական խաղերը:

Վան Ին պաշտոնական այցով գտնվում է Ճապոնիայում: Երեքշաբթի նա բանակցություններ է վարել արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգիի հետ: Չորեքշաբթի նա կհանդիպի Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգայի հետ:  

Ճապոնիայի եւ Չինաստանի միջեւ Սենկակու կղզիների շուրջ տարածքային վեճը սրվել է այն բանից հետո, երբ 2012 թվականի սեպտեմբերին Տոկիոն հայտարարել էր մասնավոր տերերից կղզիները գնելու մասին։ Դրանից հետո Չինաստանում ընթացել են զանգվածային հակաճապոնական ցույցեր, որոնք ուղեկցվել են ավերածություններով։ Այդ ժամանակից ի վեր չինական նավերը մշտապես երթեւեկում են վիճելի կղզիների մերձակայքում եւ պարբերաբար ցուցադրաբար մտնում մերձափնյա գոտի։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ